Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի խաղերի նախօրեին խզել է Աբովյանում և Արմավիրում գտնվող մարզադաշտերի վարձակալության պայմանագիրը և “Փյունիկ” ակումբին արգելել խաղեր անցկացնել Հանրապետական մարզադաշտում։ Այժմ թիմի առջև առաջնությունից դուրս մնալու սպառնալիք կա խաղադաշտի բացակայության պատճառով։
“Փյունիկ” ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը կատարվածը շոկ է անվանել և ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ սպորտային պաշտոնյաների այդպիսի որոշումը ֆուտբոլի հետ կապված չէ։ Ընդորում նա հրաժարվել է մանրամասն մեկնաբանել իրավիճակը` բացատրելով դա ազգային հավաքականի խաղերի նկատմամբ հասարակության ուշադրության կարևորությամբ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան