Այսօր աշխարհում նշվում է ռուսաց լեզվի Օրը։ Այն նշվում է մեծագույն ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը, ով խորապես հետաքրքրված էր Հայաստանի ճակատագրով։
Հենց Հայաստանն է Պուշկինին ոգեշնչել շատ ստեղծագործություններում։ Մեր երկրի ներկայացուցիչ հերոսին մենք տեսնում ենք “Օնեգինի ճամփորդության հատվածներում” Օդեսսայի նկարագրության մեջ։ “Ճանապարհորդություն դեպի Էրզրում” ստեղծագործության մեջ պատմվում է հայ ընտանիքի հյուրասեր լինելու մասին։ Կոլորիտային հիշողությունները հաճախ են հանդիպում ամբողջ աշխարհում մեծագույն համարվող ռուս բանաստեղծի ստեղծագործություններում։
Պուշկինը համարվում է ժամանակակից ռուսաց լեզվի հիմնադիրը, որը մեծ նշանակություն ունի հայերի համար։ Մեր երկրում այն պետական չէ, բայց ռուսերենին տիրապետում է մեր երկրի բնակչության կեսը։ Այն սովորում են երեխաները և մեծերը, որովհետև դա լրացուցիչ հնարավորություններ է տալիս կրթության, կարիերայի, համագործակցության և ճանապարհորդությունների համար։
Հայաստանում բարձր մակարդակի վրա պահպանվում են ռուսաց լեզվի ուսուցման ենթակառուցվածքները։ Այսօր ռուսերեն դասավանդում են մեր բոլոր դպրոցներում՝ դրանց թիվը 1,4 հազարից ավելի է։ Այդ ուսումնական հաստատությունների շուրջ 1,5 հազար ռուսագետներ մեթոդական օգնություն են ստացել որակավորման բարձրացման փուլում։
Բացի այդ, Հայաստանում գործում է երեք դպրոց, որտեղ ուսուցումը ամբողջությամբ ռուսերենով է։ Վերջին երկու տարիների ընթացքում Մոսկվայի Տան աջակցությամբ Երևանում բացվել է ութ Ռուսական կենտրոն, ավելի քան 4,6 հազար երեխաներ լեզվական դասընթացներ են անցել։
Հետագայում նրանք կարող են պայքարել ՌԴ լավագույն բուհերում կրթություն ստանալու համար։ Նոր ուսումնական տարում մեր երկրի ուսանողների համար հատկացվել է 250 անվճար տեղ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան