Եվ այսպես, ՀԱՊԿ-ի զինվորականների փոխարեն Հայաստանում հայտնվել են ՆԱՏՕ-ի համակարգողները։ Սեպտեմբերի 11-ին երկրում մեկնարկել են առաջին հայ-ամերիկյան խաղաղապահական Eagle Partner հավաքները։ Չնայած դեռևս մեկ տարի առաջ պլանավորվում էր, որ այստեղ այս աշնանը կանցկացվեն ՀԱՊԿ-ի հավաքները։
Հիշեցնենք, մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից “եթե կազմակերպությունը գնա Հայաստանից”։ Անցյալ տարվա վերջին վարչապետը հրաժարվեց ստորագրել Հայաստանում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ի Խորհրդի դեկլարացիան և երկրին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների նախագիծը։ Փաշինյանը պահանջում էր հայ-ադրբեջանական շփման գծին տեղի ունեցող իրավիճակին “քաղաքական գնահատական” տալ` հրաժարվելով ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելության տեղաբաշխումից (չնայած Lurer Media-ի հարցման արդյունքներով երկրի բնակչության 80%-ը կողմ են ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը)։ Իսկ սեպտեմբերի 5-ին Փաշինյանը ավելի հեռուն գնաց և հետ կանչեց ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին։
Հրաժարվելով հայկական տարածքում ՀԱՊԿ-ի հավաքներից` Փաշինյանը դա բացատրեց “տարածաշրջանում բարդ իրադրությամբ” և “էսկալացիա չհրահրելու ցանկությամբ”։ Բայց այդ փաստարկները չգիտես ինչու չխանգարեցին երկրում ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ հավաքներ անցկացնել, չնայած իրադրությունը ավելի սրվեց։
Ի՞նչ ունենք արդյունքում։
Սեպտեմբերի 1-ից 6-ը Բրեստի բերդում (Բելոռուս) առանց Հայաստանի մասնակցության տեղի ունեցան “Մարտական եղբայրություն — 2023” հավաքները, որոնցում ընդգրկված էին ավելի քան 2500 մարդ և ավելի քան 500 սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա։ Հավաքների ժամանակ աշխատում էին դրոնների հարձակումից հետո հրդեհի մարման սցենարների վրա, անօրինական միավորումների ոչնչացման վրա, միջուկային և կենսաբանական վտանգի դեպքում գործողությունների իրականացման և տարբեր տիպի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հմտությունների ձեռքբերման վրա։
Համաձայնե՛ք, շատ արդիական հարցեր են, հատկապես վերջին ռազմական հակամարտությունների ֆոնին։ Հայաստանին այդ հավաքները կարող էին արժեքավոր փորձ տալ պատերազմի վարման նոր միջոցների և մեթոդների կրառման տեսակետից, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Նաև դա Ադրբեջանին մեր ուժը ցույց տալու հնարավորություն էր, որը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո իր սադրանքներում կիրառում էր անօդաչու թռչող սարքեր։ Նույն Լեհաստանը և Բալթյան երկրները, որոնք գտնվում են Բելառուսի հարևանությամբ, խուճապային հայտարարություններ էին անում` վախենալով ՀԱՊԿ-ի հավաքներից։ Չէ որ մենք նմանատիպ սարսափ կարող էինք Ադրբեջանի համար ապահովել։
Բայց Հայաստանի ղեկավարությունը որոշեց, որ ավելի կարևոր է ստեղծված իրավիճակում մեր զինվորականներին սովորեցնել խաղաղապահական ծրագրերով, որպեսզի հետագայում նրանք օգտագործվեն ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններում։ Հայ-ամերիկյան այսպես կոչված խաղաղապահական հավաքներին մասնակցում են ընդամենը 85 ամերիկյան և 175 հայ զինծառայողներ։ ԱՄՆ-ից եկած տեսուչները դասեր կանցկացնեն հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման վերաբերյալ և կկիսվեն փորձով տակտիկական հաղորդակցության և կառավարման բնագավառում։
Իսկ այդ ժամանակ Ադրբեջանը ակտիվորեն զորք և տեխնիկա է տեղափոխում դեպի մեր սահմանները։ Համարյա նույնը անում է նաև Իրանը, որը զգուշանում է կոնֆլիկտից։
Փաշինյանը և նրա Կառավարությունը չեն ձեռնարկում ոչ մի ադեկվատ ռազմավարական պատրաստության քայլ Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր ագրեսիայի դեմ, որի մասին խոսում են բոլորը։ Դրա փոխարեն վարչապետը արագացված տեմպերով ձգտում է խզել կապերը ավանդական գործընկերների հետ և ՆԱՏՕ-ին բերում է Հարավ-Կովկասյան տարածաշրջան, դրանով իսկ փչացնելով հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի հետ, որը պարզ հասկացնել տվեց, որ դեմ է տարածաշրջանում ամերիկյան զինվորականների ներկայությանը։
Փաշինյանը կարծես բախտն է փորձում։ Բայց ոչ թե իր, այլ Հայաստանի բոլոր բնակիչների։
Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Ապուշություն, ավելի ճիշտ՝ միանգամայն հակահայկական դիրքորոշում։