Անցյալ շաբաթ Հայաստանի Ներքին գործերի նախարարության Փրկարարական ծառայությունը շիջել է միանգամից երկու հրդեհ բնական գոտիներում։ Առաջին հրդեհը տեղի է ունեցել Հաղարծին վանական համալիրի մոտ գտնվող անտառում, իսկ երկրորդը Դիլիջանի ազգային պարկի տարածքում։
Երկու դեպքում էլ հրդեհը շիջելու համար պահանջվել է մի քանի ժամ։ Անտառային հատվածում հրդեհը մարել են բնության և ընդերքի պաշտպանության Տեսչական մարմնի 8 աշխատակիցներ և ազգային պարկի 25 աշխատողներ։ Ազգային պարկում կատարվող աշխատանքներին ներգրավվել է 15 փրկարար-հրշեջներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան