Փոխանակման մետաղադրամ

Քաղաքագետ Արման Աբովյանը կարծում է, որ մեր տարածաշրջանում Արևմուտքի և Արևելքի բախումը սրման փուլ է մտնում։ Հայաստանի ղեկավարությունը երկիրը վերածել է հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի պայքարի հարթակի։

Վերջին օրերին շատ երկրների ներկայացուցիչներ և փորձագետներ իրենց գնահատականն են տվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոխորհրդի նախագահ Շարլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ Հայաստանին հերթական անգամ ստորացրին, իսկ քաղաքական ղեկավարությանը իրենց տեղը ցույց տվեցին։

Պետք է նշել, որ արևմտյան հարթակներում (Պրահա, Բրյուսել, Վաշինգտոն) վերջին ժամանակներս ընդունել են Հայաստանին ոչ ձեռնտու որոշումներ։ Արևմուտքի ներկայացուցիչները շարունակում են մեզ քթից բռնած ման տալ՝ անելով բարձրագոչ, բայց ոչնչով չամրագրված հայտարարություններ։ Այսպես, Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտնել է Հայաստանին պաշտպանական սպառազինություններ փոխանցելու անհրաժեշտության մասին, չնայած պաշտոնական Փարիզը ոչ մի իրական գործողություններ չի ձեռնարկում։ Քաղաքագետ Արման Բոշյանը նշում է. “Ֆրանսիան Հայաստանին սպառազինություն կամ բանակ չի տրամադրում Արցախի պաշտպանության համար, նրա աջակցությունը սահմանափակվում է միայն հայտարարություններով և տարածաշրջանային ներդրումներով, որոնք, չնայած բարեկամությանը, առաջատար չեն”։

Այդպես են գործում նաև այլ արևմտյան կառույցներ։ Օրինակ, ԵԽԽՎ-ն Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել, այդ միջանցքով հնարավոր չէ ազատ և անվտանգ անցնել, իսկ Եվրոմիության խորհրդարանականները դրանում անգամ համոզվել են՝ Հայաստանի կողմից միջանցքի մատույցների մոտ գալով։ Բայց ԵԽԽՎ բանաձևը չի աշխատում։ Ինչպես և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտի անարգել տեղափոխման ապահովման վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Բաքվի վրա իրական ազդեցության համար անհրաժեշտ են ավելի կոպիտ որոշումներ և պատժամիջոցներ, սակայն Արևմուտքը չի պատրաստվում իր գործընկերոջ և դաշնակցի դեմ այդ միջոցները կիրառել։ Որպես արդյունք՝ Լաչինի միջանցքը մինչև այժմ փակ է, Արցախը ամբողջական շրջափակման մեջ է։

Դրա հետ մեկտեղ, նույն ՄԱԿ-ի Միջազգային դատարանը չեղարկել է Երևանի հայցը Լաչինի միջանցքում ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության վերաբերյալ, իսկ ԵՄԻԴ-ը չեղարկել է ևս մեկ հայց Ադրբեջանում պահվող երկու հայ զինծառայողների պատճառով։

Թուրքիան և Ադրբեջանը Արևմուտքի աջակցությամբ շարունակում են առաջ տանել Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որի բացումը թույլ կտա Արևմուտքին ամրապնդվել հայկական Սյունիքում։ Ալիևի և Փաշինյանի վերը նշված հանդիպումից հետո Միշելը նշել է, որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար Աղդամի միջոցով մարդասիրական միջանցք բացելու Բաքվի առաջարկին։ Դա կարելի է միայն ընդունել որպես բացահայտ ծաղրանք և արցախահայերի ցեղասպանության փաստացի խրախուսում։

Եթե Արևմուտքի հակահայկական քաղաքականության հետ արդեն վաղուց ամեն ինչ պարզ է, հարցեր են ծագում Հայաստանի քաղաքական ղեկավարության նկատմամբ։ Մի՞թե նրանք պատրաստ են մեր ապագան հարվածի տակ դնել հանուն իշխանության պահպանման։

Վերջին ժամանակներս հաճախ են Հայաստան են գալիս ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի համար։ Երևանին պարտադրվում է Ռուսաստանի դեմ հակամարտության մասնակցի դերը, ընդորում՝ Արևմուտքի կողմից։ Խրախուսելով համակարգողներին՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում է սպառնալ Ռուսաստանին Հռոմի ստատուտի վավերացմամբ, հաշվի չնստելով Հայաստանի բնակիչների կարծիքի և այդ որոշման հնարավոր բացասական հետևանքների հետ։ Իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ավստրիական գործըներոջ՝ Ալեքսանդր Շալլենբերգի հետ Վիեննայում հանդիպմանը հայտարարել է, հանրապետությունը “չի պատրաստվում դառնալ պատժամիջոցների շրջանցման հարթակ”։ Հասկանալի է, որ արևմուտքի երկրորդական պատժամիջոցներին ենթարկվելը Հայաստանին ձեռնտու չէ։ Բայց հարցը այն է, թե ինչի հետևանքները ավելի լուրջ կլինեն՝ արևմտյան ռեստրիկցիաների թե՞ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզման։

Դրա հետ մեկտեղ, հայերի բարեկեցության սպառնալիքը չի հետաքրքրում ո՛չ ամերիկացիներին ու եվրոպացիներին, ո՛չ Հայաստանի ղեկավարությանը։ Իսկ չէ որ հենց Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունն է ապահովել մեր երկրի տնտեսության ցուցանիշների սրընթաց աճը։ ԵԱՏՄ տարածքում Հայաստանը զբաղեցրել է առաջատար տեղ՝ ցույց տալով 12% և ավելի աճ։ Ռուսները Հայաստանի զբոսաշրջիկների հոսքի մեծ մասն են կազմում՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը և մեր հայրենակիցների աշխատանքի խթանմանը։ Եվ եթե հայկական իշխանությունները Արևմուտքին կուլ գնան և միանան հակառուսական պատժամիջոցներին, բոլոր տնտեսական նվաճումները մեկ ժամում փուլ կգան։

Աղբյուրը՝ Telegram
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ։

Comments (2)

  • Է հետո՞, ամբողջ ազգը տառապում ու նվաստանում է, մեծահարուստները իրենց թալանի պահպանման համար են անհանգստանում, երկրի “տերը” մանկամիտ “խորոզներով” է իրեն շրջապատել։ Բռունցք ունեցող, պետություն կառուցող ոչ անհատ կա, ոչ էլ կուսակցություն։
    Դուրս է գալիս մենք արեւմտյան Ադրբեջանում ենք ապրում, “եղունգ ունես գլուխդ պահի”:
    21-րդ դար բա~~~~ ։

  • Գլուխ կոտրուկ է հասարակ ժողովուրդի համար,հարցը պետք է լուծվի նրանց կողմից ով տեղյակ էբանակցությունների ընթացքից և հայրենիքի գոյությունը բարձր է աթոռից և անձնական եսասիրիթյունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև