Երևանում այս շաբաթ էկոլոգիայի ոլորտում արտակարգ իրավիճակ է գրանցվել։ Փրփրային նստվածք է հայտնաբերվել Լիոնի այգում գտնվող Վարդավառ արհեստական լճում։ Լճի մակերեսին նաև եղել են սատկած ձկներ։ Փրկարարները փորձաքննության համար ջրի և սատկած ձկների նմուշներ են վերցրել։
Փրկարարական ծառայությունը հայտնել է էկոլոգիական պատահարի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացված հաղորդման մասին։ Փրկարարական ծառայության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի կառավարման և մոնիթորինգի, աղետների կանխարգելման և բնակչության պաշտպանության բաժնի աշխատակիցները զբաղվում են իրավիճակի քննությամբ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան