Խորհրդարանում քննարկման է դրվել “Մասնագիտական կրթության մասին” օրենքի նախագիծը։ Այն առաջարկում է կրթական ծրագրերը կապել բիզնեսի կարիքների հետ և ընդլայնել աշխատանքային պրակտիկան։ Դա թույլ կտա կարճ ուսանողական պրակտիկան փոխարինել ուսուցման նոր մոդելով, երբ ուսանողները լսարանում և արտադրամասում հավասար քանակությամբ ժամանակ են անցկացնում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով կառավարության ծրագիրը նախատեսում է մասնագիտական ուսումնարանների և քոլեջների շրջանավարտների 90%-ի մասնագիտական աշխատանք։ Սակայն հարցված գործատուների 80%-ը նշում է, որ շրջանավարտները ավելի խորը գիտելիքների և հմտությունների կարիք ունեն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան