Նոյեմբերի 1-ից գործում են զգալի փոփոխություններ մայրաքաղաքում փողոցային երաժիշտների գործունեությունը կարգավորող կանոններում։ Այժմ ժամը 10։00-ից մինչև 21։00-ն նրանք կարող են նվագել բնակելի և հասարակական շենքերից 10 մ հեռավորության վրա, իսկ 21։00-ից մինչև 23-ը 100 մետրից ոչ պակաս։ Դա երաժիշտների համար զգալիորեն դժվարացնում է գումար աշխատելու հնարավորությունը։
Սահմանափակումները կապված են տեղի բնակիչների հարմարության հետ, որոնց երեկոյան ժամերին փողոցային երաժիշտները կարող են խանգարել։ Երաժիշտների համար այդ խիստ կանոնները կրճատում են գումար վաստակելու հնարավորությունը։ Օրինակ, Հյուսիսային պողոտան անհասանելի է դառնում ելույթների համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան