Պետությունը կսուբսիդավորի խաղողի գնումը

 | 

Հայաստանի իշխանությունները գինու և կոնյակի արտահանման հետ կապված բարդությունների պատճառով որոշում են կայացրել սուբսիդավորել խաղողի գնումը։ Ընկերությունները, որոնք գնում են ավելի քան 5 հազար տոննա խաղող, պետությունից կստանան 30 մլն դրամ ամեն լրացուցիչ հազար տոննայի համար։ 10 հազար տոննայից ավելի խաղողի գնման դեպքում սուբսիդավորումը կկազմի 250 մլն դրամ։

Նաև պետությունը ընկերություններից կգնի կոնյակի սպիրտի ավելցուկը դրա վաճառքի հետ կապված բարդությունների առաջացման դեպքում։ Դրա հետ մեկտեղ ընկերությունները հնարավորություն կունենան այդ սպիրտը հետ գնել, եթե ժամանակի ընթացքում կարողանան գնորդ գտնել կամ որոշեն սկսել կոնյակի արտադրությունը։ Կառավարությունը այդ սպիրտի համար ևս գնորդներ կփնտրի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև