Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը նախատեսում է եկամուտ 2 տրլն 724 մլրդ դրամի չափով և ծախսեր 3 տրլն 206 մլրդ դրամի չափով։ Կառավարության պահուստային ֆոնդը կազմում է ռեկորդային 156 մլրդ դրամ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության լրացուցիչ ծրագրերի համար։ Բյուջեի դեֆիցիտը կազմում է 482, 9 մլրդ դրամ։
Եկամուտների հիմնական մասը, մասնավորապես 2 տրլն 613 մլրդ դրամ, կազմում են հարկային վճարումները և տուրքերը։ Ծախսերի թվում կապիտալ ծախսերը կգերազանցեն 2023 թվականի բյուջեն ավելի քան 27%-ով և կկազմեն մոտ 695 մլրդ դրամ։ Դրանցից 42%-ը նախատեսված է պաշտպանության ոլորտի համար։ Հայաստանի Կառավարության պարտքը կազմում է 11 մլրդ 892 մլն դրամ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան