Պեղումների արդյունքները

 | 

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի Կանագետ գերեզմանատանը ավարտվել են 11-րդ դամբարանի հետազոտությունները։ Հնէաբանական գիտարշավի ղեկավար պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով այդ տարածքում 30 դամբարան կա։ Ուսումնասիրված դամբարաններում հայտնաբերվել են մարդկային կմախքներ, շքեղության պարագաներ, կերամիկա, զարդեր, ընտանի կենդանիների ոսկորներ, իշխանական կնիք և այլ իրեր։

Անցյալ տարի երկու դամբարանների պեղումների ժամանակ հայտնաբերվել էին խեցիներ Պարսից ծոցի ավազանից, ինչը խոսում է Պարսից ծոցի ավազանի երկրների հետ հնագույն առևտրա-տնտեսական և մշակութային կապերի գոյության մասին։ Իսկ կանացի զարդերի պատրաստման կաղապարը վկայում է արհեստների զարգացման մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև