Պատմամշակութային հուշարձանների փչացման համար նախատեսված տուգանքները մի քանի անգամ ավելացել են

 | 

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է պատմամշակութային հուշարձանների փչացման և ոչ հարիր օգտագործման համար նախատեսված տուգանքների մասին օրենքի նախագիծը։ Այն նախատեսում է համապատասխան խախտման համար վարչական տուգանքը 50-80 հազար դրամից ավելացնել մինչև 100-150 հազար, իսկ պաշտոնատար անձանց համար տուգանքը կկազմի 300-350 հազար դրամ։

Կրկնակի խախտման դեպքում քաղաքացիներին կսպառնա 200 հազար դրամի չափով տուգանք, իսկ պաշտոնատար անձանց համար այն կկազմի 400 հազար դրամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև