Պատանի բռնցքամարտիկները ոսկի են նվաճել

 | 

Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայում պատմել են “Բարեկամության գավաթ” միջազգային մրցաշարում մեր բռնցքամարտիկների հաջողությունների մասին։ 13-ից 16 տարեկան մարզիկները կարողացել են թիմային հաշվարկում նվաճել երրորդ տեղը և նվաճել 5 անհատական ոսկե մեդալ։ Շնորհավորու՜մ ենք և հպարտանում։

13-ից 14 տարեկանների շրջանում 48 և 60 կգ քաշային կարգերում ոսկե մեդալ են նվաճել Հայկ Կարապետյանը և Սամվել Ասլանյանը։ Ավագ խմբում ոսկե մեդալի են արժանացել Վահրամ Դովլաթբեկյանը 46 կգ քաշային կարգում, Աղվան Բաղդասարյանը 54 կգ քաշային կարգում և Արտյոմ Ստեփանյանը 66 կգ քաշային կարգում։
Նարեկ Ամիրյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ Յուրի Մաիլյանը և Վազգեն Կարախանյանը դարձել են բրոնզե մեդալակիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև