Պաշտպաննե՞ր, թե՞լրտեսներևհանցագործներ

 | 

Այսօր իսկական հիշարժան օր է Հայաստանի համար: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարի 20-ին, մեր երկիր ժամանեց Եվրոպական միության դիտորդների առաքելությունը։ Դրա գալուստը փիառվեց ամենաբարձր մակարդակով և Հայաստանի բնակիչներին մատուցվեց որպես մեծագույն բարիք, որը կարող է փրկել պետությունն Ադրբեջանի ագրեսիայից։ Ի՞նչ տեղի ունեցավ այս տարվա ընթացքում, և ի՞նչ օգուտ բերեցին հեռադիտակով հայտնի եվրադիտորդները, որոնք նաև Երևանի սրճարանների ու պանդոկների մշտական այցելուներն են։

Զարմանալի բա՜ն է: Երբ վարչապետ Փաշինյանը փորձում էր ապացուցել Հայաստանում Եվրոպական առաքելության ներկայության անհրաժեշտությունը, նա կարծես հանդես էր գալիս իբրև Ադրբեջանի փաստաբան. Նիկոլը անադեկվատ հայտարարություններ էր անում, թե Բաքուն վախենում է Ռուսաստանի և Հայաստանի կողմից իբր նախապատրաստվող ագրեսիայից։ Մտածե՜ք. ըստ Փաշինյանի՝ առաքելության ներկայությունը կհերքի այդ հայտարարությունները։ Ընդ որում, հրադադարի ռեժիմը խախտել ենք ոչ թե մենք, այլ հենց Ադրբեջանը։ Եվ ամեն անգամ, երբ նրա զինվորականները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, եվրադիտորդները մոտակայքում չեն եղել։ Նրանք նույնիսկ ոչ մի տեղ այդ մասին տեղեկություն չեն հրապարակել։ Վերջին նման դեպքերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի մոտ։ Եվրոպացի դիտորդները չեն կարողացել արձանագրել միջադեպը, քանի որ նրանք տեղում չեն եղել: Եվ այսպես՝ ամեն անգամ։

Եվրոպացի պաշտոնյաների` իրենց ներկայության գոտում կայունություն և անվտանգություն ապահովելու լիակատար դժկամության մեկ այլ վառ օրինակ էր 2023 թվականի օգոստոսին Կապանի օդանավակայանի գնդակոծումը։ Երևանից այդ քաղաք առաջին կոմերցիոն չվերթի օրը ադրբեջանցիները թռիչքուղուց հարյուր մետր հեռավորության վրա գտնվող իրենց դիրքերից մի քանի անգամ օդ կրակեցին, որպեսզի օդաչուին ստիպեն հրաժարվել վայրէջք կատարել: Լսելով առաջին համազարկերը՝ եվրոպացի դիտորդները շտապ հեռացան օդանավակայանից՝ փրկելով իրենց կաշին և, իհարկե, ոչինչ չգրանցեցին։ Այս համատեքստում կարևոր է նշել ռուս սահմանապահների արձագանքը, որոնք անմիջապես զրահամեքենաներով պահակակետ դրեցին՝ ժամանող ուղևորներին պաշտպանելով ադրբեջանական փամփուշտներից։

Ինչևէ, եվրոպացիներն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում են։ Ավելին, առաքելության քանակը կրկնապատկվել է։ Վերջերս դիտորդները զեկուցեցին 1500-րդ պարեկության մասին: Թե ի՞նչ են նրանք տեսել մեզ մոտ, հայտնի է միայն իրենց, քանի որ եվրոպացիները ոչինչ չեն հայտնում մեր իշխանություններին, այլ ամեն ինչ զեկուցում են Բրյուսել։

Եվ իհարկե, այս ամբողջ ընթացքում իշխանությունները չեն մշակել գործողությունների որևէ ծրագիր կամ գոնե կոնկրետ առաջարկներ, որոնք կարող են նպաստել մեր սահմանների անվտանգության ամրապնդմանը։ Բայց անգամ ծիծաղելի է այդ մասին խոսելը: Հիշեցնենք, որ Հայաստան ուղարկված առաջին առաքելությունը 2022 թվականի սեպտեմբերին ավարտեց իր աշխատանքն առանց որևէ արդյունքի։ Անգամ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո եվրոպացիները մեզ ոչինչ չառաջարկեցին բացի մտահոգություններից և դատարկ հավաստիացումներից, որ միայն իրենց ներկայությունն արդեն երաշխավորում է խաղաղություն ու կայունություն։ Իսկ ահա ՀԱՊԿ-ը, որը ենթարկվում է մշտական հարձակումների և քննադատությունների, այն ժամանակ օպերատիվ կերպով սահմանամերձ շրջաններ գործուղեց կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին, իսկ ավելի ուշ՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, և, ելնելով նրանց աշխատանքի արդյունքներից՝ պատրաստեց իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունների պլան: Ուշադրություն դարձրե՛ք՝ մեր իշխանությունները հրաժարվել են այդ միջոցառումներից։ Ավելի ուշ ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը ներկայացում կսարքի՝ հրաժարվելով ստորագրել ամփոփիչ փաստաթղթերը, իսկ հետո կհրաժարվի մասնակցել զորավարժություններին, որոնք կարող էին ագրեսիվ հարևանին հետ պահել հերթական սադրանքներից:

Կարևոր է նաև նշել, որ առաքելության գործունեության մասին որևէ մանրամասներ չկան։ Հեռադիտակով խիզախ դիտորդների պարեկության արդյունքների մասին տեղեկություն չի ստանում ո՛չ միայն հանրությունը՝ չեն ստանում անգամ Հայաստանի իշխանությունները։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին. դեռևս 2023 թվականի ապրիլին ամերիկյան Politico հրատարակությունը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի տվյալներին, հայտնել էր, որ Բրյուսելը Բաքվին տեղեկատվություն է փոխանցել ԵՄ դիտորդական առաքելության կողմից հայ-ադրբեջանական սահմանը պարեկելու մասին։ Թե ի՞նչ տվյալներ են փոխանցվել Ադրբեջան, հայտնի չէ։ Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց պարզվի, թե դիտորդները Բաքվին տրամադրել են հետախուզական տվյալներ, որոնք կարող էին օգտագործվել հերթական ագրեսիայի համար։

Չենք կարող չնշել ևս մեկ աղաղակող փաստ՝ եվրոպական առաքելությունը ներքաշված է եղել հանցագործությանը։ Հունվարին հայտնի դարձավ, որ առաքելության ուղեկցող անձնակազմից երկու ֆրանսիացի զինվորականներ փախել են Հայաստանից՝  Կապանում 15-ամյա աղջկա բռնաբարության և դաժան ծեծի համար պատժից խուսափելու համար։ Նրա ծնողները բողոք են ներկայացրել ոստիկանություն, որն առնվազն մեկ օր ժամանակ է ունեցել չարագործներին ձերբակալելու համար։ Բայց չգիտես ինչու նրանց հաջողվել է երկրից անարգել հեռանալ։

Ինչպիսի՞ն է Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի բնակիչների աչքերում: Սրանք 209 լրտես են, որոնք կենսական նշանակություն ունեցող տեղեկատվություն են փոխանցում Ադրբեջանին։ Սրանք այն անբաններն են, որոնք Փաշինյանի կողմից մանդատ ունեն և ըստ այդմ անարգել շրջում են ամբողջ Հայաստանով մեկ։ Սրանք հանցագործներ են, որոնք իրենց ազատ են զգում օտար հողում և որոնց քողարկում են փաշինյանական ոստիկանները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև