Անցյալ հանգստյան օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։ Այցի ընթացքում նա ծանոթացել է Կապանում համար 10 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին։ Այնտեղ պետական ծրագրի շրջանակներում իրականացվում է հիդրոմեկուսացման փոխարինում, ներքին և արտաքին հարդարում, տանիքի վերանորոգում և տարածքի բարեկարգում։
Աշխատանքների ավարտից հետո հաստատության սաների թիվը նախատեսվում է 99-ից ավելացնել մինչև 140։
Մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը նախատեսված է 293, 8 մլն դրամի համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան