Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ որոշել է շփվել մարզային դպրոցների աշակերտների հետ։ Երկրի տարբեր մարզերից Խորհրդարան ժամանած երեխաներին անվտանգության ծառայությունը փակել է առանց պատուհանների և օդափոխության սենյակում, զրկելով նրանց տեղաշարժվելու հնարավորությունից։ Արդյունքում մաքուր օդի բացակայության պատճառով մի քանի դպրոցականներ վատ են զգացել։
Իրավիճակը բարդացել է նրանով, որ Փաշինյանին ճանապարհին կանգնեցրել են լրագրողները և սկսել են հարցեր տալ։ Որոշ ժամանակ անց վարչապետը որոշել է ավարտել ճեպազրույցը, ինչը, հնարավոր է, օգնել է խուսափել երեխաների առողջության համար ավելի լուրջ հետևանքներից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան