Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ Ադրբեջանը առանց իր համաձայնության պատրաստվում է միակողմանի ապաշրջափակել Լաչինի միջանցքը Արցախից եկող ճանապարհի կողմից։ Հասարակությունը արդեն սովորել է նրա տարօրինակ, իրար հակասող հայտարարություններին։ Բայց ինչո՞ւ է նա շարունակում այդ հռետորաբանությունը, չէ որ նրա գործողությունները արդեն վաղուց բոլորին հասկանալի են։
Այն բանից հետո, երբ Փաշինյանը “արևմտյան գործընկերների” ծափահարությունների ներքո Պրահայում Արցախը ադրբեջանական տարածք ճանաչեց, Բաքուն “իր տարածքում” կանի այն, ինչ ուզում է։ Այդ պատճառով Փաշինյանի զարմանքը բնակիչները ընկալում են որպես էժան կլոունադա։
Դրա հետ կապված հատկանշական է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Խաջի Լաբիբի վերջերս արած հայտարարությունը. “Մենք ողջունում ենք Փաշինյանի խիզախությունը, ով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը”։ Եվ դա արևմտյան երկրների այն հայտարարությունների ֆոնին, թե իբր իրենք “անհանգիստ” են Արցախի իրավիճակի հետ կապված։
Արցախի շրջափակումը շարունակվում է, և Հայաստանի քաղաքական ղեկավարության պարտվողական քաղաքականության պատճառով համաշխարհային հանրության ուշադրությունը Հայաստանի դժբախտությունների վրա գրավելու ցանկացած փորձ կտապալվի։ Այդ պատճառով պետք չէ զարմանալ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս կայացած նիստը ոչ մի արդյունք չունեցավ, այսինքն ավարտվեց առանց հանրագումարային փաստաթղթի։
Միջազգայնագետ փորձագետ Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ բավարար աշխատանքներ չի տարել։ Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները անսպասելի չէին։ “Դա բնական է, երբ դուք ասում եք, որ Արցախի անվտանգության երաշխավորը չեք, հրաժարվում եք դրանից, քննարկում եք հարցը միայն հումանիտար ոլորտում։ Արցախի Հանրապետության հարցերը, արցախցիների ինքնորոշման իրավունքը այլևս Հայաստանի իշխանությունների օրակարգում չեն”,-նշել է նա։
Բայց պարզվեց, որ իրավիճակը ավելի հետաքրքիր է։ Օրերս Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին ճեպազրույցի ժամանակ հարցրին. “Ճի՞շտ է արդյոք, որ հենց ԱՄՆ-ի կոչով և խորհրդով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ մի բանաձև չընդունեց Արցախի ապաշրջափակման վերաբերյալ”։ Միրզոյանը փորձեց խուսափել ուղիղ պատասխանից և երկար խոսեց ոչ այդ թեմայով։
Եվ այսպես, հրաշք վարչապետը հանձնում է Արցախը, հարվածի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը, փորձեր է անում մեր սիմվոլների վրա, վիճում է գործընկերների հետ, փակելով դռները հայ ժողովրդի բարեկամների առաջ։ Այս անգամ սահմանից վերադարձրել են Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության Ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին` մարդու, ով միշտ ունեցել է ակնհայտ հայամետ դիրքորոշում։ Եվ դա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի պաշտոնական այցից առաջ։ Արդյո՞ք դա արհամարհանք չէ Ռուսաստանի նկատմամբ։ Ինչու՞ են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը գնում այդպիսի բացահայտ հիմար և բոլորիս համար վտանգավոր քայլերի։
Այնպիսի տպավորություն է, որ մեր ղեկավարությունը նպատակային քաղաքականություն է վարում հայ ժողովրդի բոլոր արժեքների ոչնչացման ուղղությամբ։ Փաշինյանը արդեն թքած ունի մեր գերբի և դրոշի վրա, Անկախության Հռչակագրի ընդունման 33-ամյակին հայտարարեց, որ այդ փաստաթուղթը Աստվածաշունչ չէ, այլ “հակամարտության թեմա, որը պետք էր անընդհատ մեզ հարևանների հետ հակամարտության մեջ պահեր”։ Շուտով երևի Փաշինյանը կառաջարկի նորից գրել Հռչակագիրը և այնտեղից ջնջել Հայաստանի անկախության մասին տողերը։
Այդպիսի հայտարարություններից հետո թվում է, որ ավելի ցածր ընկնելու տեղ էլ չկա։ Փաշինյանը և թիմը որևէ բան կմտածեն։
Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան