Ուժային կառույցները կմասնակցեն ռազմական — սպորտային խաղերին

 | 

Օգոստոսի 20-ից 27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ինստիտուտում և Պաշտպանության նախարարության Դիլիջանի բազայում կանցկացվեն ռազմական-սպորտային խաղեր ուժային կառույցների շրջանում։ Մրցույթների ծրագիրը կլինի այնպիսին, ինչպիսին Զինված ուժերում։ Մարզիկները կմրցեն բանակային քառամարտում (ձգումներ մարզաձողի վրա, վազք 100 և 3000 մետր և նռնակների նետում), արգելապտնեշով վազքամրցույթում, տեղանքում կողմնորոշման, ԱԿ-74 ինքնաձիգից, Մակարովի ատրճանակից և դիպուկահարի ՍՎԴ հրացանից կրակելու մեջ։

Խաղերին իրենց թիմերը կներկայացնեն Պաշտպանության նախարարության ՆԳՆ-ի, արդարադատության նախարարության (քրեակատարողական հիմնարկները և պրիստավների ծառայությունը), ԱԱԾ-ի, Պետական անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի (օպերատիվ ստորաբաժանումների), Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերը։ Ամեն թիմի կազմի պետք է մտնեն 10 տղամարդ և 5 կին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև