Ուսումնական տարվա սկզբից նորից ակնհայտ դարձան մեր երկրի մանկավարժական կազմի լուրջ խնդիրները։ Մասնագետները բողոքի ակցիաներ են անցկացնում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ։ Նրանք նշում են, որ աշխատավարձը ցածր է, ուսուցիչների պակաս կա, ինչպես նաև դեմ են հանդես գալիս կրթական նոր չափորոշիչներին։
Բողոքողները ուշադրություն են դարձնում կրթական ոլորտի նոր համակարգի թերությունների վրա, որոնք ստիպում են ուսուցիչներին աշխատել հանգստյան օրերին, կազմելով շաբաթվա պլանը։ Դրա հետ մեկ տեղ աշխատավարձը առաջվա պես ցածր է, ինչը բերում է կադրերի դեֆիցիտի։ Այդպիսի իրավիճակ է արդեն մի քանի տարի։ Լուրջ դժգոհություններ է հարուցում նաև ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որը անգամ խելացի և ուժեղ ուսուցիչների գիտելիքների պակասն է վեր հանում։ Դա լրացուցիչ կրթության անհրաժեշտություն է վեր հանում, սակայն այն չի ապահովվում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան