Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով երկրում հասարակական գրագիտության ցածր մակարդակ է նկատվում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Այդ ոլորտում բազմաթիվ խնդիրները կապված են ինչպես անձնական տվյալների պաշտպանության կեղծ պատկերացումների, այնպես էլ ԶԼՄ-ների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ոչ բավարար գիտելիքների հետ։
Օրինակ, երբեմն ծնողները անգիտակցաբար իրենց երեխաներին վտանգի են ենթարկում, երբ հրապարակում են նրանց անձնական տվյալները, այդ թվում նկարներն ու տեսանյութերը։
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով անձնական տվյալների անվերահսկելի տարածման դեմ պայքարի նպատակով պետք է բնակչության տեղեկացման մասշտաբային աշխատանքներ իրականացվեն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան