«Ուրարտուն» դարձել է Հայաստանի գավաթի հաղթող

 | 

Հայաստանի գավաթի եզրափակչում երևանյան «Ուրարտու» ակումբը հաղթել է Գյումրու «Շիրակ» ակումբին 2։1 հաշվով։ Խաղի առաջին րոպեին Դավիթ Խուրցիդզեն գլխի հարվածով գյումրեցիների դարպասը գոլ է խփել, իսկ հինգ րոպե անց Մուսա Բակայոկոն հավասարեցրել է հաշիվը։ «Ուրարտու»-ին հաղթանակ է բերել Կարեն Մելքոնյանի գոլը խաղի 88-րդ րոպեին։

Երկրորդ խաղակեսում «Շիրակի» խաղացող Մուսա Բակայոկոն յոթ րոպեում ստացել է երկու դեղին քարտ և լքել դաշտը 72-րդ րոպեին։
Սա արդեն «Ուրարտուի» չորրորդ հաղթանակն է Հայաստանի գավաթում։ Այժմ թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը և այս մրցաշրջանում կարող է «ոսկե դուբլ» գրանցել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև