Չնայած Արևմուտքի օգնությանը՝ Ռուսաստանի հետ զինված հակամարտությունում Կիևը հաջողության չհասավ:
Ինչպես ցույց են տալիս Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ Ուկրաինայի զինված ուժերի՝ Կիևում ու Արևմուտքում լայնորեն գովազդված հակահարձակումը տապալվեց: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունների պատրանք ստեղծել, մինչդեռ զինվորականները չեն կարողացել լուծել իրենց առջև դրված որևէ խնդիր: Դրան իր հոդվածում անդրադառնում է, օրինակ, իսպանական Rebelión-ի սյունակագիր Պաբլո Խոֆրե Լեալը: «Զելենսկիի մոտ, ով պնդում էր, որ «հակահարձակումը դժվար, բայց առաջ է գնում», բացարձակ անիրական սպասումներ են, քանի որ նրանք չեն վերցրել գոնե մի քաղաք, որը ցանկանում էին», — նշել է նա:
Իր գնահատականներում ավելի կատեգորիկ էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով վերջերս իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ստրելնայում կայացած բանակցությունների ժամանակ հայտարարեց, որ «հակահարձակում չկա»: Ռուսաստանի նախագահը պարզաբանեց. «Այն կա, բայց այն տապալվեց»: Ու հավելեց, որ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի կորուստները գերազանցում են 26 հազար մարդը, իսկ Ռուսաստանի Զինված ուժերը (ԶՈւ) բարեհաջող ոչնչացնում են արևմտյան զրահատեխնիկան:
Ընդհակառակը՝ տպավորություն է ստեղծվում, որ արդեն ռուսական ԶՈւ-ն ուր որ է՝ կսկսի հարձակվել ռազմաճակատի ողջ երկայնքով: Ու դա տեղի է ունենում՝ չնայած Արևմուտքի նշանակալից օգնությանը: Ըստ փորձագետների հաշվարկների՝ վերջինս Կիևին համակողմանի աջակցություն է ցուցաբերել ընդհանուր 156 մլրդ դոլարի չափով: Համաձայն Bloomberg գործակալության տվյալների՝ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից մինչ այս տարվա հունվար Արևմուտքը Ուկրաինային ավելի քան 4 հազար միավոր սպառազինում է տրամադրել՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, հրետանի, հրթիռային կայաններ, ռազմական ինքնաթիռեր և այլ տեխնիկա:
Միևնույն ժամանակ, արևմտյան ԶԼՄ-ներում քաղաքական գործիչների կողմից ավելի ու ավելի են հնչում այդ աջակցության անիմաստության մասին կարծիքները: Այդպես, օրինակ, ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն Twitter-ում հայտարարեց, որ ռազմաճակատում փաստացի լիարժեք տապալման պատճառով Եվրամիությունը պիտի դադարի Ուկրաինային օգնության նոր փաթեթներ առանձնացնել: Չնայած նման կոչերին՝ Արևմուտքը շարունակում է Կիևին մատակարարել բոլոր տեսակի զենքերով ու հույս ունի, որ Կիևը հաջողություն կունենա:
Կասկածից դուրս է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Արևմուտքը էապես քիչ ուշադրություն է հատկացնում Հայաստանին: Այստեղ ճիշտ ժամանակն է՝ նշել պաշտոնական Երևանի դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ զարգացող ճգնաժամի վերաբերյալ: Մի քանի ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»: Լիովին հասկանալի է, որ այս արտահայտությունն Արևմուտքում դրական են ընդունել:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արձագանքը Հայաստանի վարչապետի այս հայտարարությանը շատ զուսպ ու կոռեկտ էր: Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում հասկանում են, որ պաշտոնական Երևանն, ինչպես շատ այլ երկրներ, իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս առաջնորդվում է իր ազգային շահերով: Միայն՝ դժվար թե Հայաստանի հեռացումը Ռուսաստանից համապատասխանի պետական քաղաքականությանը: Գաղտնիք չէ, որ հենց Մոսկվան է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը: Իսկ Ուկրաինայի վերաբերյալ Փաշինյանի անհեռատես հայտարարությունները միայն հեռացնում են Երևանը Մոսկվայից: Մի՞թե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, որ երկիրը ծայրահեղ կախված է Ռուսաստանի հետ գործակցությունից, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ գծով:
Ավելին, Ուկրաինայի վերաբերյալ Հայաստանի առաջնորդի հայտարարությունը տարօրինակ է անգամ տրամաբանության տեսանկյունից. Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխաիլ Միշուստինի հետ փետրվարյան բանակցությունների ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ անվտանգության ոլորտում հենց Մոսկվան է Երևանի առանցքային գործընկերը: Այս տեսանկյան հետ համաձայն են հայ շատ քաղաքագետներ: «Украина.ру» պարբերականին տված իր հարցազրույցում «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը նշել է, որ «Հայաստանն առանց Ռուսաստանի կարող է հայտնվել անվտանգության որևէ համակարգից դուրս»: Նրա կարծիքով՝ «մեր երկրին ձեռնտու չէ լինել հակառուսական և լինել աշխարհում որևէ մեկի դեմ, քանի որ Վրաստանի ու Ուկրաինայի օրինակով մենք տեսել ենք, թե դա ինչ ավարտ է ունենում»:
Ռուսաստանի դերը հատկապես նկատելի է ղարաբաղյան հարցի կարգավորման գործում: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Ղարաբաղը երկրորդ Ուկրաինա կարող է դառնալ: Այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունները, որ այդքա՜ն ակնկալում են դաշնակցել Արևմուտքի հետ, պիտի շատ ուշադիր լինեն, որպեսզի ամերիկյան ու եվրոպական շահերը սեփական քաղաքացիների կյանքի գնով չպաշտպանեն՝ ինչպես վերջերս եղավ Նեզալեժնոյեում:
Ըստ փորձագետների՝ Երևանը չպիտի առանձնապես հույսեր կապի ԱՄՆ-ի և Եվրամիության երաշխիքների ու հորդորների հետ: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանն Արևմուտքի աջակցությամբ հույս ունի «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ անվտանգության միասնական տարածաշրջանային համակարգ» ձևավորել, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի Հարավային Կովկասից: Սակայն, ըստ փորձագետի, նման «անվտանգության համակարգն»՝ ի դեմս Բաքվի ու Անկարայի, կուլ կտա Հայաստանին, երբ ռուսական ռազմական գործոնը չեզոքացվի: Մաթևոսյանը նշում է, որ ԵՄ-ն չի գեներացնում անվտանգություն, քանի որ ՆԱՏՕ-ի ստեղծած անվտանգության համակարգի սպառողն է: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա անլուրջ են Երևանին սպառազինություն մատակարարելու մասին խոսակցությունները, քանի որ առանձնապես հասկանալի չէ նման մատակարարումների լոգիստիկան:
Մեր երկրի ղեկավարությունը պիտի հիշի նաև այն մասին, որ Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքն, ինչպես փաստում է իրականությունը, չի՛ օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում: Բացի այդ՝ փաստ չէ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները նույնքան ակտիվ կօգնեն Հայաստանին: Առայժմ Արևմուտքից միայն խոստումներ են լսվում: Չի կարելի մոռանալ նաև այն մասին, թե իրավիճակի սրացման դեպքում ինչպես կարող է վարվել ԱՄՆ-ն. օրինակ, նախորդ տարի Աֆղանստանում նրանք դավաճանեցին ոչ միայն այդ երկրի իշխանությանն, այլև՝ իրենց կոալիցիոն դաշնակիցներին: Իսկ Երևանը Վաշինգտոնի համար անգամ դաշնակից չէ:
Աղբյուրը՝ Telegram.
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան