Ովքե՞ր են մեր իսկական պաշտպանները

Արդեն երկու շաբաթ շարունակվում են սադրանքները Երուսաղեմի հայկական Պատրիարքարանի և հայկական համայնքի ներկայացուցիչների դեմ։ Սկզբունքային կարևորություն ունեցող պատմական հողերի շուրջ իրավիճակը չափազանց բարդ է։ Եվ մեր պաշտոնական իշխանությունների լռությունը նման է հայկական շահերի պաշտպանությունից հրաժարվելու համաշխարհային հանրության առաջ։

Ինչքան էլ տարօրինակ չէ, հայկական Պատրիարքարանի օգտին հանդես է գալիս ոչ թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այլ Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Մոսկվան հանդես է գալիս Հին քաղաքում պատմականորեն հաստատված ազգային-կրոնական բալանսի վերանայմանը ուղղված ցանկացած անօրինական գործողությունների դեմ, այդ թվում նաև քրիստոնեական համայնքների, նրանց սրբությունների և ունեցվածքի դեմ ոտնձգությունների դեմ։ “Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին օրենքի շրջանակներում միջոցներ ձեռնարկել այդ նուրբ հարցի արդարացի լուծման ապահովման համար”,- հայտարարել են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Արևելագետ և քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը նշում է “Տխուր է հետևել, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը պաշտպանում ոչ թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնց համար դա ծառայության պարտք է, այլ ուրիշ պետություններ, մասնավորապես ՌԴ-ն ու Իրանը”։

Եվ իրոք տխու՜ր է։ Շնորհակալություն ռուս գործընկերներին իրենց հոգատարության համար, բայց այստեղ ծագում է մի արդարացի հարց ինչո՞վ է այդ ժամանակ զբաղված Հայաստանի ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանը և նրա “փաշինյանիկները”։ Նրանք թքած ունեն երկրի բնակիչների շահերի վրա, թող նրանց ուրիշները պաշտպանեն։

Այդպիսի դեպքերից հետո զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանությունները արհամարհում են արցախցի մեր քույրերի և եղբայրների խնդիրները։ Երկրի ղեկավարությունը ողորմություն է հորինել 50 հազար դրամ, որը անգամ ոչ բոլոր բնակիչներն են ստացել։ Իսկ վերջերս իշխանությունները հրաժարվել են ստեղծել արցախցի փախստականների հարցերով զբաղվող վարչություն։

Այդ ֆոնին մենք տեսնում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների և սփյուռքի աշխատանքը, օրինակ ռուսական Կրասնոդարում բարեգործական համերգ են կազմակերպել, իսկ միջոցները ուղարկել են արցախցիներին; Ստավրոպոլի և Վլադիկավկազի կամավորները օգնություն են հավաքել և ուղիղ կերպով հասցրել են օգնությունը տուժած ընտանիքներին առանց հայկական Կառավարության մասնակցության։ Վերջերս ՌԴ ԱԻՆ-ը արցախցիների համար 40 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել, իսկ օրերս ռուսական մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի գրասենյակը փախստականներին ուղարկել է ևս 6 տոննա բեռ։

Հայաստանի վարչապետը անում է ամեն ինչ, որ արցախցի փախստականները առավելագույն կերպով մարվեն սփյուռքում առանց իրավունքների, անշարժ գույքի և աշխատանքի, իսկ ամենակարևորը առանց ապագայի։ Ինչ կլինի նրանց և Երուսաղեմի համայնքի հետ, վարչապետի համար լրիվ մեկ է։

Հարց է առաջանում ինչպե՞ս կարելի է խոսել Հայաստանի ինքնավարության և անկախության մասին, եթե երկրի ղեկավարությունը չի պաշտպանում իր հայրենակիցների շահերը։ Ո՞վ է աշխարհում հարգելու այն պետությունը, որը չի կարող պաշտպանել իր հայրենակիցներին, երբ հայերի շահերի օգտին հանդես է գալիս ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը և այլ երկրներ։

Իզուր չէ, որ ժողովրդի մեջ Փաշինյանին անվանում են “թուրքի փալաս”. իր հակահայկական քաղաքականությամբ նա ամբողջությամբ արդարացնում է այդ անունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև