Վերջին օրերին բոլոր լրատվամիջոցներում, սոցցանցերում ակտիվորեն քննարկում էին այս հանդիպումը։ Կարծես թե երկրում ուշադրության կարիք ունեցող այլ հարցեր չկան։ Եվ ահա հանդիպումը տեղի ունեցավ։ Ի՞նչ արդյունքներ բերեց այս հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը կնոջ և 20 մտերիմ ընկերակիցների հետ ժամանել է Բրյուսել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայնի հետ շփվելու համար։ Հանդիպումից առաջ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վերջինս բարձրաձայնել է գինը, որով Եվրամիությունը պատրաստ է գնել Հայաստանը` քառամյա դրամաշնորհ 270 մլն € արժողությամբ։ Հայտնի են նաև գնման պայմանները, որոնք անգամ չեն էլ թաքցվում. Հայաստանը պետք է խզի կապերը Ռուսաստանի հետ և կողմնորոշվի դեպի Արևմուտք։
«Մենք կաջակցենք Հայաստանին, որպեսզի նա ավելի պինդ դառնա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ի՞նչ նկատի ունի այդ կինը «ավելի պինդ» ասելով։ Դա նշանակում է գազ գնալ ոչ թե ուղիղ Ռուսաստանից 1000 խորանարդ մետրի դիմաց 165$-ով, այլ միջազգային բիրժայում 400 $-ով։ Հնարավո՞ր է, մեր լուսավոր ապագան կայանում է ռուսական շուկայից ստացվող 7,3 մլրդ $-ից հրաժարվելու մեջ։
Ուղղակի ծիծաղելի է դառնում, եթե վերլուծում ես և համեմատում դեռևս տեսական 270 մլն € և ֆինանսները Ռուսաստանից. դա տարբեր տիպի օգնությունն է 3 մլրդ $-ի չափով, ևս 2,2 մլրդ $ ներդրումներ, ավելի քան 1 մլրդ $ ներդրումներ երկաթգծի և գազի ենթակառուցվածքների ոլորտում, համարյա 4 մլրդ $-ի փոխանցումներ ՌԴ-ից միայն ֆիզիկական անձանց կողմից։ «ԳեոՊրոՄայնինգ» ԲԲԸ-ն, «Գազպրոմ Հայաստան» ՓԲԸ-ն, առցանց առևտրի օպերատոր Wildberries-ը մեր երկրում վճարել են ավելի քան 360 մլն $-ի հարկ, և դա արդեն գերազանցում է այն խղճուկ կոպեկները, որոնց դիմաց Փաշինյանին առաջարկում են Հայաստանը ծախել բնակիչների հետ։ Եվ այն էլ 4 տարվա ապառիկով։
Օրերս արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ մեկի գործիքը դառնալ և ելնում է սեփական շահերից։ Երևում է, ըստ նրա Հայաստանի ազգային շահերը կայանում են միլիոնների համար միլիարդներից հրաժարվելու և եվրոպական պաշտոնյաների հավանություն տվող ծիծաղի մեջ։
Ի՞նչ կստանա մեր երկիրը որպես լրացում եվրոպական ողորմությանը։ Ակնհայտ դիրքորոշում է արտահայտել մեդիատեխնոլոգ Տիգրան Քոչարյանը։ Նա կարծում է, որ հավաքական Արևմուտքը կհրարհրի Ռուսաստանին և Հայաստանին միմյանց դեմ, բայց ամենապատասխանատու և ճակատագրական պահին մի կողմ կքաշվի։ «Դա գործունեության ստանդարտ ձև է, նրանք հրահրում են, բայց երբեք չեն աջակցում։ Փաշինյանի Կառավարությունը հերթական խամաճիկն է, որոնց միջոցով Հայաստանը կարող է մեծ փորձանքի մեջ հայտնվել»,-հայտարարել է Քոչարյանը «Խոսքի իրավունք» ծրագրի ժամանակ։
Եվրոպական հարթակներում բոլոր հանդիպումները և բանակցությունները Հայաստանը բերել են հերթական զիջումներին։ 2022 թվականին Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից։ Մեկ տարի անց Իսպանիայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ինչ է մեզ սպասվում, գիտի օրինակ ֆրանսիացի լրագրող Դմիտրի դե Կոշկոն. «Արևմուտքին Ռուսաստանի դեմ պետք են Ադրբեջանը և Ուկրաինան, այդ պատճառով նրանք խաղադրույք են անում Ադրբեջանի օգտին…Փաշինյանը ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում, իսկ ո՞վ նրան խնդրեց դա անել։ Հենց ամերիկացիներն ու Եվրոմիությունը…Էմանուել Մակրոնը իր խաղն է խաղում, այդ թվում նաև հայկական համայնքի նկատմամբ։ Ցավոք, Ֆրանսիան չի կարողանա օգնել Հայաստանին, իսկ Եվրամիությունը գուցե ինչ-որ բան ասի, բայց դրանք ուղղակի խոսքեր կլինեն»։
Կարծես, Հայաստանին Ուկրաինայի ճակատագիրն է սպասվում, և մեր երկիրը կօգտագործեն այնքան ժամանակ, քանի դեռ դա շահավետ է Արևմուտքին, իսկ դրանից հետո բզկտված կթողեն բախտի քմահաճույքին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան