Ո՞վ է ավելի հայ։

Երկրորդ օրն է շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Տարբեր տվյալներով արդեն 200 վիրավոր կա, զոհվել է 32 մարդ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ երևում է, ոչ որևէ բան ասում։ Այն ամենը, ինչին նա ընդունակ էր, ակնհայտ խոստովանելն էր, որ ինքը Արցախի վրա թքած ունի, չի պատրաստվում հանուն Արցախի պատերազմել Ադրբեջանի դեմ։ Համարյա նույնը փոխանցեց նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը։

Հայկական ղեկավարության այդպիսի դիրքորոշումը հարուցեց Հայաստանի քաղաքացիների դժգոհությունը, որոնք եկել էին Կառավարության շենքի մոտ և պահանջում էին անպետք վարչապետի հրաժարականը։

Եվ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։
Ընդունու՞մ է հասարակության պահանջները։
Պաշտպանու՞մ է իր հայրենակիցներին Արցախում։

Ոչ։ Նա վերահսկվող ԶԼՄ-ների և Տելեգրամ-ալիքների միջոցով կոչ է անում բողոքի ակցիա անել ռուսական դեսպանատան առաջ։ Իբր, Ռուսաստանն է մեղավոր, թող նա էլ գլուխ հանի, իսկ ես Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վարչապետն եմ, Արցախը իմ հոգսը չէ։ Իսկ Հայաստանի քաղաքացիները դեռ պետք է ինձ շնորհակալ լինեն իմ դիրքորոշման համար, դրա շնորհիվ պատերազմը ձեր տուն չի եկել, այլ միայն Արցախի տարածքում է։

Քիչ չէ, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է արցախահայերից։ Նաև փորձում է ռուս խաղաղապահների գործողությունները ամեն կերպ նսեմացնել։ Անվտանգության խորհրդի նույն քարտուղարը վրդովվում է, որ խաղաղապահները օգնում են Արցախի բնակչությանը, պատսպարում են իրենց տարածքում, կերակրում են և բժշկական օգնություն են ցուցաբերում։ Նրա կարծիքով դա կարևոր չէ, ռուս զինվորականները այդպիսի մանրուքներով չպիտի զբաղվեն, այլ պետք է զենքը ձեռքներին ագրեսիան կանգնեցնեն։

Իսկ այդ ժամանակ Ռուսական խաղաղապահական ուժերը, վտանգելով իրենց զինծառայողների կյանքը, արդեն ապահովել են ավելի քան 2 հազար արցախցու անվտանգ տեղ տեղափոխվելը, նրանց կեսից ավելին երեխաներ են։

Եվ այս պայմաններում ո՞վ է ավելի հայ։
Ռուսաստանի խաղաղապահները թե՞ Նիկոլ Փաշինյանը, ով մահվան եզրին գտնվող արցախահայերի համար ոչինչ չի արել։

Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև