Այս շաբաթ հավանություն է տրվել “Առանց ծնողների հոգածության մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին” օրենքում փոփոխությունների նախագծին։ Այժմ 18-ից 23 տարեկան որբերը ապահովված են տեխնիկումներում, մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում, բուհերում (ընդունելության քննությունների հաջող հանձնման դեպքում) անվճար կրթություն ստանալու ավտոմատ իրավունքով։
Նշվում է, որ սովորողների համար սահմանված տարիքային շրջանակները այժմ կարող են փոփոխվել բանակում ծառայության կամ երեխայի ծննդյան և խնամքի արձակուրդի հետ կապված։ Նախկինում այդպիսի դեպքերը հաշվի չէին առնվում, և քաղաքացին կորցնում էր իրեն օրենքով տրված հնարավորությունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան