Հունիսի 22-ից 25-ը Սինգապուրում կանցկացվի Olympic Esports Series միջազգային շախմատային մրցաշարի եզրափակիչը, որի շրջանակներում Հայաստանը կներկայացնեն երկու գրոսմայստեր՝ Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Ավելի վաղ Շանթ Սարգսյանը Kazakhstan Chess Cup միջազգային շախմատային մրցաշարին գրավել է երկրորդ տեղը։
Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստներ։ Բացի Սարգսյանից և Տեր-Սահակյանից եզրափակչում կպայքարեն Մաքսիմ Չիգայեվը և Ալեքսանդր Ռախմանովը Ռուսաստանից, Ալեքսանդր Բորտնիկը Ուկրաինայից, Ալեքսեյ Սարանը Սերբիայից, Բասեմ Ամինը Եգիպտոսից և Նգոկ Տրուոնգ Սոն Նգուենը Վիետնամից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան