Օլիվիե Ժիրուն Արցախի հայերի համար միջոցներ է նվիրաբերել

 | 

Ֆրանսիայի հավաքականի և իտալական “Միլանի” խաղացող Օլիվիե Ժիրուն աճուրդի է հանել իր մարզաշապիկը, որով նա Աշխարհի 2022 թվականի առաջնության կիսաեզրափակչի ժամանակ Անգլիայի հավաքականի դարպասը գոլ էր խփել։ Ստացված միջոցները նա փոխանցել է երկու քրիստոնեական կազմակերպությունների, որենք Արցախի հայերին օգնություն են ցուցաբերում

“Հույս Հայաստանի համար” (“Espoir pour l’Armenie”) և “Բաց դռներ” (“Portes Ouvertes”) հիմնադրամների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել աճուրդի կազմակերպիչներին և մասնակիցներին Հայաստանի և Արցախի հայերին աջակցելու համար, ինչպես նաև Օլիվիե Ժիրուին նրա հավատի և մարդասիրության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև