Բիշկեկում տեղի է ունեցել սամբոյի աշխարհի առաջնությունը։ Մեր հայրենակից Մհեր Օհանյանը հրաշալի հաղթանակ է տարել։ Որոշիչ մենամարտում 71 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է ադրբեջանցի հակառակորդին 3։1 հաշվով։ Շնորհավորու՜մ ենք և հպարտանում։
Եզրափակչի ճանապարհին մեր մարզիկը հաղթել է նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներին։
Մրցաշարի արծաթե մեդալով է վերադարձել Արսեն Հայրապետյանը, ով հանդես էր գալիս 98 կգ քաշային կարգում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան