Բյուրականի աստղադիտարանը հայտնում է, որ օգոստոսի 12-ից 13-ի գիշերը Հայաստանում հնարավոր կլինի հետևել Պերսեիդների ասուպային հոսքին, որն այդ ժամանակ կհասնի իր գագաթնակետին: Անզեն աչքով ասուպային այդ անձրևը տեսնելու համար պետք է հեռու գտնվել քաղաքային լուսավորվածությունից: Լուսավոր ասուպների քանակը կկազմի ժամում 50-100 հատ:
Ասուպային հոսքը սկսվել է հուլիսի 17-ին: Անցած տարի Պերսեիդների ասուպային հոսքի գագաթնակետի գիշերը լիալուսինը Լուսնի չափազանց վառ լույսի պատճառով խանգարեց հետևել աստղաթափին:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան