Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգիկենտրոնիտնօրենիտեղակալԳագիկՍուրենյանի՝ օգոստոսին Հայաստանում օդի ջերմաստիճանը չի բարձրանա +40 աստիճանից: Հայաստանի կլիմատիկ ամենատաք հատվածներում (Երևանում, Սյունիքի հովիտներում ու Արարատում) օդի ջերմաստիճանը չի գերազանցի 38 աստիճանն, իսկ որոշ հատվածներում երեկոյան և գիշերային ժամերին սպասվում են անձրևներ:
Ամսվա ամենաշոգ օրը օգոստոսի 2-ն էր. Ուրցաձորում գրանցվել է +40 աստիճան, իսկ Վայոց Ձորի ցածրադիր հատվածներում (Արենի, Եղեգնաձոր)՝ +39:
Ընդհանուր առմամբ, ամռան վերջին ամսվա ընթացքում երկրի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայիցբարձր կլինիմեկ աստիճանով:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան