Երևանի Մոսկվայի Տունը Գեղարքունիքի մարզի սահմանային Կախակն և Ազատ գյուղերի 88 ընտանիքների համար ավելի քան 3 տոննա հումանիտար օգնություն է փոխանցել։ Բնակիչների ստացած փաթեթներում եղել են այլուր, ձավարեղեն, ապուխտ, շաքարավազ, աղ, խտացրած կաթ և քաղցրավենիք։ Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանային վարչությունը Վարդենիսի համայնքապետարանի համագործակցությամբ։
Մթերքի տեսքով հումանիտար օգնությունից բացի Մոսկովյան գործնական-մշակութային կենտրոնի (ՄԳՄԿ) աշխատակիցները Կախակն և Ազատ գյուղեր բերել են սպորտային հագուստ և կոշիկներ 80 երեխաների համար։
“Մենք բարձր ենք գնահատում Երևանի Մոսկվայի Տան հետ համագործակցությունը և հույս ունենք, որ մեր փոխգործակցությունը շարունակական կլինի”,-նշել է Վարդենիսի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
“Սա Երևանի Մոսկվայի Տան առաջին այդպիսի ակցիան չէ։ Հունիսին մենք եղել ենք Կուտական և Տրետուկ գյուղերում, երեխաներին դպրոցական պարագաներ և հագուստ ենք նվիրել, իսկ Կուտականի դպրոցին կահույք և համակարգիչներ։ Այսօր մենք երեխաներին նվերներ ենք բերել, բնակիչներին հումանիտար օգնություն։ Մեր երկրները միավորում է բազմադարյա բարեկամությունը և համագործակցությունը, և այս ակցիան վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հայ ժողովրդի կողքին է”,-ասել է ՄԳՄԿ Երևանի Մոսկվայի Տան գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
2020 թվականի ընթացքում ՄԳՄԿ-ն տարածաշրջանի դպրոցներ, մանկապարտեզներ, գրադարաններ և ինտերնատներ է ուղարկել մոտ 20 հազար դասագրքեր և գրքեր։
Դա միակ ծրագիրը չէ, որ Երևանի Մոսկվայի Տունը իրականացնում է։ Աշխատակիցները օգնում են Հայաստանի Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, հաշմանդամներին, աշխատանքի և ռազմական գործողությունների վետերաններին։ Այդ մարդկանց ցուցակները տրամադրում է Հայաստանի պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի վետերանների հանրապետական կոմիտեն։ Այդ նախագծերը ֆինանսավորում է Մոսկվայի Կառավարությունը։
Հատկապես արժեքավոր է, որ Մոսկվայի Տան նախաձեռնությունները ուղղված են հասարակ մարդկանց օգնությանը և բխում են նրանց իրական կարիքներից։
Երևանի Մոսկվայի Տան հումանիտար ակցիա, սեպտեմբեր 2023 թվ.,
Գեղարքունիքի մարզի սահմանային Կախակն և Ազատ գյուղեր
Երևանի Մոսկվայի Տան հումանիտար ակցիա, հունիս 2023 թվ.,
Գեղարքունիքի մարզի Կուտական և Տրետուկ գյուղեր
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան