Օգնություն արցախցիներին

Հայաստանի բնակիչները շարունակում են օգնել Արցախից տեղահանվածներին։ Կամավորների շտաբեր բերում են տաք հագուստ, մթերք, փող, առաջին անհրաժեշտության իրեր։ Երևանի բնակիչները օգնում են, ով ինչով կարող է, քանի որ Հայաստանի Կառավարության կողմից արցախցիներին ցուցաբերվող աջակցությունը իրոք բավարար չէ։ Այդ իրավիճակում քաղաքացիները միայն իրենց վրա են հույս դնում։

Բնակիչներին ավելի շատ զայրացնում է այն փաստը, որ Հայաստանի Կառավարությունը այդքան տառապանքների միջով անցած մարդկանց համար արժանի պայմաններ չի ստեղծել։ Արցախցիների համար որպես ժամանակավոր կացարաններ վերափոխվել են սպորտդահլիճներ, մշակույթի տներ, մանկապարտեզներ և կյանքի համար անպիտան այլ շինություններ։

Օրինակ, ավելի քան 100 մարդու, որոնց մեկ երրորդը երեխաներ են, տեղավորել են Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում, որտեղ մահճակալներ են շարված, իսկ հանդերձարաններում զուգարան է հարմարեցվել։ Եվ միայն երեք շաբաթ հետո մարդկանց վերջապես տեղափոխել են բնակարաններ և հյուրանոցներ։ Ընդորում, տեղավորման և սննդի ծախսերը իրենց վրա են վերցրել ոչ կառավարական մարդասիրական կազմակերպությունները, այլ ոչ թե Հայաստանի իշխանությունները, որոնք մշտապես հաշվետվություն են ներկայացնում իբր թե իրենց ջանքերով ցուցաբերված օգնության մասին։

Մասիսում տեղահանվածների հինգ ընտանիքների տեղավորել են նախկին խաղատան շենքում։ Սիս համայնքում այժմ 20 արցախցիներ ապրում են համայնքապետարանի շենքի հարևանությամբ գտնվող հանդիսությունների սրահում։ Ընդորում, այս պահին Հայաստանի Կառավարությունը տեղավորել է միայն տեղահանվածների 60%-ին։ Արևմտյան երկրների կողմից ստացվող բազմամիլիոն օգնության մասին տեղեկությունների ֆոնին իրավիճակը աբսուրդի է նման։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները փիառով են զբաղված և աշխուժորեն հայտնում են, որ արդեն ավելի քան 80 հազար տեղահանվածներ ստացել են 100 հազար դրամ վճար,դա կյանքը զրոյից սկսելու համար ոչինչ է։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Կառավարության համար տեղահանվածների աջակցությունը երկրորդական հարց է, կարևորը արևմտյան դոնորներից ֆինանսներ ստանալն է։ Արցախի մեր հայրենակիցների գաղթից ավելի քան երեք շաբաթ անց ոչ բոլորն են ստացել անգամ միանվագ վճարը։ Բայց չէ որ այդ ամբողջ ժամանակվա ընթացքում մարդիկ պետք է իրենց ընտանիքները ինչ-որ բանով կերակրեն, նոր տեղում կենցաղ կառուցեն։ Հայաստանի դպրոցներում տեղավորել են արցախցի երեխաների կեսից պակաս մասը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով քաղաքում գրանցվել են ավելի քան 8 հազար արցախցի ընտանիքներ, 31 հազար մարդ։ Բայց մայրաքաղաքի քաղաքապետարանը չի զբաղվում բնակարանի ապահովմամբ, այլ միայն գրանցում է տեղահանվածներին, բաժանում է մթերային փաթեթներ և սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների մասին տեղեկություններ է հավաքում (այդ տվյալները հետո փոխանցվում են հայկական Կարմիր Խաչին)։

Վերջերս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պատմել է այն մասին, որ ՄԿԿ-ի ներկայացուցիչները Հայաստան 35 մլն € օգնություն կուղարկեն տեղահանվածների համար։ Ինչպես և ինչի վրա կծախսվեն գումարները հայտնի չէ։ Նույնքան անհայտ է արևմտյան երկրների հատկացրած միջոցների ճակատագիրը։ Եվս 15 մլն € նախատեսում են փոխանցել “Հայաստանի Կառավարության գանձապետական հաշվին բյուջետային օգնության կարգով”։ Համոզվա՞ծ ենք մենք արդյոք, որ այդ փողերը կհասնեն հասցեատերերին, այլ ոչ թե կմնան կառավարական հաշիվներին։

Մինչ մեր Կառավարությունը շարունակում է խայտառակվել տեղահանվածներին հատկացվող օգնությունը գրագետ կազմակերպելու անկարողության պատճառով, նրա պարտականությունները իրենց վրա են վերցրել կամավորները, հասարակ բնակիչները, օտարերկրյա կազմակերպությունները և բիզնես-կառույցները։

Դրա հետ մեկտեղ լավ երևում է արտասահմանյան երկրներից ստացվող օգնության լուսաբանման ուղղվածությունը։ Կառավարությանը պատկանող տեղեկատվական աղբյուրները հայտնում են արտասահմանից եկող օգնության բոլոր փաստերի մասին, անգամ Դանիայից ուղարկված 134 հազար եվրոյի մասին չեն մոռացել։ Եվ այստեղ, Դանիայի նկատմամբ որևէ դժգոհություն չկա, շատ շնորհակալություն։ Ամեն երկիր օգնում է իր հնարավորությունների չափով։

Բայց նույն տեղեկատվական աղբյուրները լռում են, որ օրերս Ռուսական մարդասիրական առաքելությունը ինքնաթիռով Հայաստան է հասցրել 6 տոննա մարդասիրական բեռ։ Այն ներառում է 500 մթերային փաթեթներ և 500 փաթեթ անձնական հիգիենայի պարագաներ և կենցաղային քիմիա, մեկ մարդու համար նախատեսված փաթեթը կշռում է 12 կգ։ Մարդասիրական օգնության բաշխման հարցում օգնել են Ռուսական տան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և որոշ հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ։ Այդ բեռները հասցվել են փախստականների օգնության կենտրոններ Մեծամորում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Գավառում, Սևանում և Մասիսում։

Կառավարական ԶԼՄ-ների առաջին էջերին դուք չեք տեսնի տեղեկություններ այն մասին, որ ռուսական “Գազպրոմ Հայաստան” ընկերությունը բնակարանով է ապահովել ավելի քան 3,2 մլն տեղահանվածների։ Բացի այդ Հայաստանի ղեկավարությունը դիմել է Ռուսաստանին անհրաժեշտ նավթամթերքի մատակարարման հարցով և Ռուսաստանը սկսել է մատակարարումը։ 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզելային վառելիք,չնայած որ դա Ռուսաստանի պլանների մեջ չէր մտնում, նա էլ արտաքին շուկայում վառելիքի դեֆիցիտ ունի։

Եվ այդ ֆոնին Հայաստանի Կառավարությունը ինքը իրեն գովում է, սակայն չի շտապում արցախցիներին իրական օգնություն ցուցաբերել։ Ինչի մասին է խոսքը, եթե տուժածների հոգեբանական աջակցությամբ զբաղվում է Ռուսական մարդասիրական առաքելությունը։ Եվ ու՞մ վրա մենք հույս դնենք։

Ռուսական մարդասիրական առաքելության մարդասիրական բեռի բեռնաթափում ինքնաթիռից

Ռուսական Տան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և հասարակական կազմակերպությունների աշխատակիցները օգնում են բաշխել մարդասիրական օգնությունը։

Comments (2)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև