Կապանի նշում է հերթական ծննդյան օրը։ Մեծ տոնին եկել էին կարևոր հյուրեր։ Երևանից ինքնաթիռով ժամանել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի գրասենյակի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրանց ինքնաթիռը վայրէջք կատարեց տեղի օդանավակայանում։ Ավելի վաղ այն վերականգնվել էր Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի ռուսական “ԳեոՊրոՄայնինգ” ընկերության աջակցությամբ։ Այդ ընկերության ղեկավարած Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը I կիսամյակի արդյունքներով հարկային վճարումների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը (մոտ 90$ մլն)։ 90-ական թվականներից փակված օդանավակայանի վերակառուցման համար ընկերությունը հատկացրել է ավելի քան 2 մլն $, ինչպես նաև գնել է 5,5 մլն եվրո արժողությամբ 19 տեղանոց L-410 ինքնաթիռ։
Սյունիքի մարզը ակտիվորեն զարգացնում է միջազգային կապերը։ Հաջող գործընկերային կապեր են հաստատվել մասնավորապես ռուսական ընկերությունների և կազմակերպությունների հետ։ Սյունիքում վաղուց հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ հումանիտար ծրագրեր ռուս գործընկերների մասնակցությամբ։ Այդ պատճառով ռուսական պատվիրակությունը ներկա է եղել և քաղաքի օրվան, ընդորում ոչ դատարկ ձեռքերով։
Այցի շրջանակներում հայտարարվել է, որ Գորիս կբերվի ևս մեկ թվային ավտոմատացված ախտորոշիչ բժշկական համալիր։ Այդպիսի համալիրներ արդեն հաջողությամբ աշխատում են Կապանում, Քաջարանում և Մեղրիում ի շնորհիվ “ԳեոՊրոՄայնինգ” ընկերության ֆինանսավորման։ Դրանք թույլ են տալիս օպերատիվ ստուգել մեր քաղաքացիների առողջական վիճակը, հայտնաբերել այդ թվում ոչ խրոնիկ և ոչ վարակիչ հիվանդություններ։
Բացի այդ, Մոսկվայից եկած հյուրերը Կապանի և Երևանի Ռուսական գրքի Տներին փոխանցեցին 10 նոութբուք, էկրան և պրոեկտոր, 1,5 հազար գիրք։ Ավելի քան 100 մանկական գրքեր և 5 նոութբուք ուղարկվել է տեղի ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոց։
Մոսկվա քաղաքի Հարավային ադմինիստրատիվ օկրուգի ղեկավարության պաշտոնական այցի ժամանակ Կապան քաղաքի հետ փոխգործակցության հուշագիր է ստորագրվել։ Դրա նպատակը երկու կողմերի համար կարևոր բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Պատվիրակությունը նաև այցելել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան և ծաղիկներ դրել հերոսների հիշատակին։
Չի կարելի չնշել Կապան քաղաքի օրվա տոնակատարությունների անցկացման համատեքստը։ Օգոստոսի 19-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն հրակոծել է ինքնաթիռը, որում եղել են Երևանից ժամանող պաշտոնական անձինք։ Հետաքրքիր էր հետևել մեր եվրոպացի “գործընկերների” արձագանքին` նրանք ուղղակի փախան։ Դրան զուգահեռ ռուս սահմանապահները աշխատում էին ապահովել ուղևորների և տեղի բնակիչների անվտանգությունը և զրահապատ մեքենաներով բլոկպոստ են տեղադրել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան