Ոչ սննդային ապրանքների հսկողության տեսչական մարմինը ակտիվ աշխատում է

 | 

Հայաստանի ոչ սննդային ապրանքների շուկայի հսկողության տեսչական մարմինը անցյալ տարվա ընթացքում անցկացրել է 496 ստուգում 32 ոլորտներում և սուբյեկտների 71%-ի մոտ խախտումներ է արձանագրել։ Գերատեսչությունը քաղաքացիներից 41 բողոք է ստացել ծխախոտի վաճառքի պահանջների խախտումների, բենզինի և գազի լիցքավորման տեխնիկական կանոնների խախտման վերաբերյալ։ Տուգանքների ընդհանուր թիվը կազմել է 207, 6 մլն դրամ։

Տեսչության ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ խտացված գազի տեխնիկական կանոնների առնչությամբ իրականացվել է 56 ստուգում, 32 դեպքում խախտումներ են արձանագրվել։ Այժմ լցակայաններում QR-կոդեր կլինեն, որոնք սկանավորման դեպքում տեղեկատվություն կտրամադրեն լցակայանի գործունեության և խախտումների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև