Ո՞ւմ է պետք ռուս խաղաղապահների հեռանալը Արցախից:

Արդեն տևական ժամանակ է, ինչ ռուս խաղաղապահները պաշտպանում են Արցախի հայ բնակչությունը, վտանգելով իրենց կյանքերը:

Արցախում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացումը սկսվեց օգոստոսի 1-ին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Սարիբաբի բարձունքի տարածքում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի սահմանած ռեժիմը:

Այսօր հակամարտող կողմերը տարբեր կարծիքներ են հայտնում, բայց մեկ հարցում համաձայն են՝ ռուս խաղաղապահները միակն են, ով կարող է հակամարտության գոտում կայունություն ապահովել:

Մոսկվան մեծ ուշադրություն է դարձնում հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագծված եռակողմ պայմանագրի բոլոր դրույթների պահպանմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հիշեցրեց այդ մասին օգոստոսի սկզբին: Միևնույն ժամանակ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպեց Արցախի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա հաստատեց, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միձոցները իրավիճակը կայունացնելու համար:

«Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի կարծիքով՝ Արևմուտքի երկրները Արցախի շուրջ իրավիճակը սրելու միջոցով ցանկանում են Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել: Եթե իրավիճակն անցնի բաց ռազմական հակամարտության փուլ, ապա կորուստները և վնասները կբազմապատկվեն: Ռուս խաղաղապահները հետ են պահում են կողմերին արյունահեղությունից, մինչդեռ հավաքական Արևմուտքը օգնում է խորհուրդներով՝ չձեռնարկելով իրավիճակի կարգավորման իրական քայլեր:

Արդեն տևական ժամանակ է, ինչ ռուս խաղաղապահները պաշտպանում են Արցախի հայ բնակչությունը, վտանգելով իրենց կյանքերը: Եվ այսօր ռուս խաղաղապահ զորախումբը Արցախում որևէ այլընտրանք չունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև