Նորից ընձառյուծ

 | 

Հայաստանի վայրի բնության Հիմնադրամի աշխատակիցները կիսվել են ուրախությամբ. “Զանգեզուր” կենսամթնոլորտային համալիրում նորից տեսաթակարդի մեջ է ընկել կովկասյան ընձառյուծ, և այս անգամ հնարավոր է Նովա անունով էգ ընձառյուծը։ Անգամ ենթադրություն է արվել, որ նա ձագերի է սպասում։

Նովա էգ ընձառյուծը համալիրի տարածքում առաջին անգամ նկատվել է 2021 թվականին։ Մինչև այդ պահը ենթադրվում էր, որ այստեղ ապրում է միայն Նեո ընձառյուծը, ով մի քանի անգամ ընկել էր տեսաթակարդը։ Առաջավորասիական (կովկասյան) ընձառյուծը ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում և բնության պաշտպանության Միջազգային միության ցուցակում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև