Նորամուծություններ Հայաստանի դպրոցներում

 | 

Նոր ուսումնական տարում Հայաստանի բոլոր դպրոցներում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների վատ առաջադիմություն ունեցող աշակերտների համար կկազմակերպվեն անվճար լրացուցիչ պարապմունքներ։ Անբավարար գնահատականներ այլևս չեն լինի, 1-ից 10-ը միավորը կհամարվի դրական, և լրացուցիչ պարապմունքները կօգնեն այն աշակերտներին, ովքեր ստանում են 3 և ցածր միավոր։ Բացի այդ դպրոցներում կգործի հոգեբանական ծառայություն, ինչպես նաև կհրատարակվեն նոր դասագրքեր 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։

Այս տարվանից բոլոր դպրոցներում կգործի ընդհանուր կրթության նոր պետական ստանդարտ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։ Անցյալ տարի այդ համակարգը փորձարկման կարգով ներդրվել էի Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում, ինչից հետո համակարգում կատարվել էին անհրաժեշտ փոփոխություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև