Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչությունում պատմել են, որ նոր տրոլեյբուսները նախատեսվում է երթուղի հանել հուլիսի սկզբին։ Խոսքը ավելի վաղ գնված երեք տասնյակ նոր մեքենաների մասին է։ Պաշտոնյաները նաև հիշեցրել են, որ լրացուցիչ տրանսպորտի գնման մրցույթի հաղթողը արդեն հայտնի է։
Այս տարի մայրաքաղաքի ուղևորներին սպասարկում են 105 տեղանոց 87 MAN ավտոբուսներ և 60 տեղանոց 150 Zhong Tong ավտոբուսներ։ Նոր տրոլեյբուսներից 15-ը գնվել են համայնքի բյուջեի հաշվին, ևս 15-ը՝ Հայաստանի Կառավարության աջակցությամբ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան