Նոր հնարավորություններ հայկական բիզնեսի համար

 | 

Մեր երկիրը հաջողությամբ համագործակցում է այլ պետությունների հետ և ընդլայնում առևտրային ծավալները։ Դա նպաստում է տնտեսության զարգացմանը և բնակիչների բարեկեցության աճին։

Փորձագետները համակարծիք են այն բանում, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը ակնհայտ նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը և բնակիչների բարեկեցության աճին։ Մեր բիզնեսի առաջ բացվում են լրացուցիչ հնարավորություններ նոր շուկաներ դուրս գալու համար։ Ինչպես նաև գործարարները ստանում են հավասար մրցակցային հնարավորություններ ԵԱՏՄ անդամ գործընկեր երկրների հետ։

Թվարկվածը կարելի է հաստատել թվերով։ Առաջինը, Հայաստանի և ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 5,2 մլրդ $, ինչը 2021 թվականի ցուցանիշից 92,7%-ով ավելի է։
Երկրորդը, արտահանումը 2022 թվականին կազմել է 2,5 մլրդ $ (ինչը 2,8 անգամ ավելի է, քան անցյալ տարի), ներդրումը կազմել է 2,7 մլրդ $ (աճել է 49%-ով)։

“Ապրանքաշրջանառությունը աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ։ Կարելի է ասել, որ մենք շատ բալանսավորված քաղաքականություն ենք վարում”,- հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին քառորդում աճել է ավելի քան 20%-ով։ Մասնավորապես, 4,5 անգամ աճել է Հայաստանից արտահանումը։

“ԵԱՏՄ-ն 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շրջանում առաջինն է։ Միությանը բաժին է ընկնում մեր երկրի արտահանման 53,6 %-ը”,-ավելացրել է փորձագետ Արամ Սաֆարյանը։

2019 թվականից Միության տարածքում գործում է պետական գնումների միասնական համակարգ, ինչը գործարարներին աճի նոր հնարավորություններ է տալիս։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վերջերս կայացած նիստին հաստատել են թվային ստորագրությունների կանոնները, որոնք մեր բիզնեսի համար հեշտացնում են ԵԱՏՄ մրցույթներին մասնակցությունը։ Այդ որոշումը նաև կմոտեցնի ԵԱՏՄ պետական գնումների հավասարապես հասանելի շուկայի ստեղծումը, զգալիորեն կպարզեցնի գործնական գործընթացները և վարչական ծախսերը։

Հայկական բիզնեսի մասնակցությամբ հաջող նախագծերը ավելի են շատանում։ 2019 թվականին մեր երկու ընկերությունները Բելառուսում հաղթել են մրցույթում և ստացել 230 հազար $-ի պատվեր, ևս մեկ կազմակերպություն նույն արժողությամբ պատվեր է ստացել Ռուսաստանում։ Երկու տարի անց, 2021 թվականի առաջին կիսամյակում Բելառուսում մրցույթում հաղթել է ևս մեկ հայկական կազմակերպություն, իսկ Ռուսաստանում` միանգամից 11։

Այս ամառ մեր երկրի Կառավարությունը հավանություն է տվել “Պետական (համայնքային) գնումների իրականացման դեպքում բանկային երաշխավորման փոխադարձ ընդունման մասին” ԵԱՏՄ համաձայնագրի նախագծին։ Նախագծին հավանություն է տվել նաև ԵՏՀ-ն, դրա ընդունումը ևս կմոտեցնի պետական գնումների ԵԱՏՄ միասնական շուկայի ստեղծումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև