Նոր ճանապարհներ Երևանում

 | 

Հայաստանի Կառավարությունում քննարկվում է Երևանի հյուսիսում Հրազդան գետի վրայով Թբիլիսյան խճուղուց մինչև Եղվարդի խճուղի տանող կամրջի կառուցման հնարավորությունը։ Այն մի քանի կիլոմետր բարձր կլինի Դավիթաշենի կամրջից և կմիացնի Երևանի շուրջ գտնվող շրջանցային ճանապարհը (Արտաշատի խճուղուց մինչև Աշտարակի խճուղի) Երևան-Սևան մայրուղու հետ, ինչը թույլ կտա մայրաքաղաքի հյուսիսում թեթևացնել երթևեկությունը։

Նաև Ներդրումային կոմիտեի նիստին քննարկվել է Ռուբինյանց և Աճառյան փողոցների միջև նոր փողոցի կառուցման հարցը, որը կթեթևացնի Ավանից և Նոր Նորքից դեպի Կենտրոն տանող ճանապարհը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ կամրջի կառուցման համար կպահանջվի 4-5 տարի, իսկ նոր ճանապարհը հնարավոր կլինի կառուցել ավելի սեղմ ժամկետում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև