Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեր երկրի տարածքում 2023 թվականին անցկացնել ՀԱՊԿ ուսումնական հավաքները։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխիքն է, այլ վտանգ է Հայաստանի համար։ Հնչում է անսպասելի, չէ որ հենց Ռուսաստանն է կանխել թուրքական ներխուժումները 1992 թվականի մայիսին և 1993 թվականի հոկտեմբերին։ Իսկ եթե չլինեին ռուս խաղաղապահները, մենք 2020 թվականին Արցախը ամբողջությամբ կկորցնեինք։
Պետք չէ մոռանալ, որ ուսումնական հավաքների անցկացումը հենց ցուցադրում է դաշնակիցների աջակցությունը, որի բացակայության մեջ Հայաստանի ղեկավարությունը մեղադրում էր ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին։ Բացի այդ ուսումնական հավաքների ժամանակ հայ զինծառայողները կարող էին Հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել։ Բայց այդ ամենը Հայաստանի ղեկավարությանը անպետք թվաց։
Տպավորություն է ստեղծվում, որ մեր Կառավարության ղեկավարը Ադրբեջանի հետ կուլիսների հետևում բանակցություններ է ունեցել։ Ինչպես նշում է Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին, Փաշինյանը ավելի շատ ադրբեջանամետ թեզիսներ է առաջ քաշում, քան Ալիեվը։ Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Փաշինյանը իշխանության է եկել հենց նրա համար, որ Արցախը թշնամուն հանձնի։ Սկանդալային մամլո ասուլիսին Փաշինյանը արդեն բացեիբաց ասում է, որ պատերազմը և զոհերը այդ պլանի մի մասն էին, գրում է Իշխանյանը և վարչապետին «Հայրենիքը ծախող դավաճան» է անվանում։
Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ արցախցիների ճակատագիրը բացառապես նրանց ձեռքերում է և առաջարկում էր նրանց իրենց հարցերը լուծել Բաքվի հետ երկխոսության միջոցով։ Ընդ որում, Լաչինի միջանցքի շրջափակման մեջ Փաշինյանը Ռուսաստանին է մեղադրում, համարյա բառ առ բառ կրկնելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչների հռետորաբանությունը։
Դեռևս մեր երկրի անվտանգության երաշխավոր են մնում Գյումրու ռուսական ռազմաբազան և Արցախում ռուս խաղապահները։ Բայց, դատելով ամենից, իշխանությունները ամեն ինչ անում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու համար՝ ընդհանրապես չանհանգստանալով այն մասին, որ Ադրբեջանի հետ հակամարտության նոր սրացման դեպքում կարող են զոհեր:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան