Ներքին գործերի նախարարությունը ճանապարհա-տրանսպորտային պատահարների վատ վիճակագրության հետ կապված ուժեղացնում է մեքենաների անվտանգության գոտիների վերահսկողության ստուգումները։ Անգամ ոստիկանության պարզաբանումներից հետո որոշ վարորդներ և ուղևորներ ուշադրություն չեն դարձնում այդ պահանջների վրա։
ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին վերահսկողության միջոցառումների ուժեղացման մասին և խորհուրդ է տալիս վարորդներին և ուղևորներին օգտվել անվտանգության գոտիներից։ Խախտողներին հայտնաբերելու համար պարեկների թիվը կավելացվի, ինչպես նաև կկիրառվի տեսահսկում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան