ՆԳՆ-ն աշխատում է ՃՏՊ-ների թվի կրճատման վրա

 | 

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտնել է, որ երկրի ճանապարհների վրա մեկ տարվա ընթացքում կներդրվի ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատման համար նախատեսված նոր համակարգ։ Ժամանակակից տեսախցիկների օգնությամբ կվերահսկսվի արագությունը բոլոր ճանապարհների որոշ հատվածներում։ Ինչպես նաև նախատեսվում է Երևանում նորացնել տեսախցիկները։

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ 2024 թվականը հայտարարվել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ պայքարի տարի։
Վիճակագրության համաձայն 2023 թվականին ՃՏՊ-ների թիվը կրճատվել է 56-ով, մահվան ելքով պատահարներինը 6-ով, իսկ տուժածների թիվը 110-ով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև