Բելառուսում ավարտվեցին ԱՊՀ երկրորդ խաղերը, որում տարբեր մարզաձևերում մեր երկիրը ներկայացնում էր 140 մարզիկ: Մրցումների արծաթե մեդալով է Հայաստան վերադառնում Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը: Նա պատվո հարթակին բարձրացավ 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում մրցելույթի արդյունքում:
Այլ երկրներից մրցակիցների դեմ հայ մարզիկները մրցել են ազատ և հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, կարատե, բռնցքամարտ, թեթև աթլետիկա, լող, լողափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, խոտի հոկեյ, գիմնաստիկա ու վոլեյբոլ մարզաձևերում:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան