Մխիթարյանը առաջին հայ ֆուտբոլիստն է Չեմպիոնների լիգայում

 | 

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակչի առաջին խաղակեսի վերջում վնասվածք է ստացել և փոխարինվել է։ «Ինտերը» կարողացել է հաղթանակ տանել այդ խաղում 1։0 հաշվով և 3։0 երկու խաղերի ընդհանուր հաշվով։ Մեր լեգենդար հայրենակիցը հնարավորություն ունի հունիսի 10-ին խաղալու եզրափակչում «Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի հետ։ Հենրիխին առողջությու՛ն և դաշտում նո՛ր հաղթանակներ ենք մաղթում։

Նախնական տեղեկությունների համաձայն խոսքը աջ ոտքի քառագլուխ մկանի վնասվածքի մասին է։ Այդ վնասվածքի վերականգնումը սովորաբար տևում է մոտ մեկ ամիս։

Անցյալ շաբաթ առաջին կիսաեզրափակչին «Ինտերի» կիսապաշտպանը խփել է երկրորդ գոլը «Միլանի» դարպասին, ինչը նրա թիմի համար որոշիչ հանդիպումից առաջ հարմար առավելություն է ապահովել։ Հենրիխ Մխիթարյանը դարձել է այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը և ընդգրկվել Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների թոփ-5 ցուցակում տեղի ունեցած խաղերի արդյունքներով։

Մխիթարյանը կդառնա մեր երկիրը ներկայացնող առաջին ֆուտբոլիստը մայրցամաքային գլխավոր մրցաշարի որոշիչ խաղում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև