Մոտ ժամանակներս տեղի կունենան Ավագանու խորհրդի ընտրությունները

 | 

Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքում տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները։ Քվեարկության արդյունքում հաղթած քաղաքական կուսակցությունը կներկայացնի քաղաքի նոր քաղաքապետին։ Այս տարի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն` “Հանրային ձայն”, “Քաղաքացիական պայմանագիր”, “Արդար Հայաստան”, “Հաղթանակ”, “Ուժը հայրենյաց”, “Հայաստանի եվրոպական կուսակցություն”, “Ազգային առաջընթաց”, “Հանուն սոցիալական արդարության”, “Հանրապետություն”, “Միասնական Հայաստան”, “Լուսավոր Հայաստան”, “Ժողովրդավարական համախմբում”, “Ապրելու երկիր”, “Մայր Հայաստան” դաշինքը։

Քվեարկությանը կարող են մասնակցել Հայաստանի չափահաս քաղաքացիները, որոնք մինչև ընտրությունները նվազագույնը 6 ամիս եղել են Երևանի բնակչության ռեգիստրում (դա չի վերաբերում բանակից զորացրվածներին և բանտից ազատ արձակվածներին), ինչպես նաև Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք, եթե նրանք մինչև ընտրությունների օրը նվազագույնը մեկ տարի եղել են Երևանի բնակչության ռեգիստրում։ Քվեարկությանը մասնակցելու համար պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև