Միլիարդներ Սնուպ Դոգի վրա

 | 

Անցյալ շաբաթ Հայաստանի Կառավարության նիստում որոշում է ընդունվել հատկացնել 2,3 մլրդ դրամ ամերիկյան ռեփեր Սնուպ Դոգի հյուրախաղերի համար։ Երգչի ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Երևանի “Հրազդան” մարզադաշտում, սպասվում է 25 հազար հանդիսատես։

Կառավարությունը համերգի կազմակերպման համար նախատեսված ծախսերը բացատրում է տուրիստական աժիոտաժի սպասումներով և նրանով, որ մայրաքաղաքի 5-6 հազար հյուրերից ամեն մեկը 800-1000 $ կծախսի։

Ռեփերը իր պաշտոնական էջերում արդեն հայտնել է Հայաստանում սպասվող ելույթի մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև