Միջազգային Baigonyr VIII կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցող 18 կարճամետրաժ կինոնկարների ցանկում միանգամից երեք հայկական ֆիլմ կա։ Կինոփառատոնը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանը կներկայացնեն ռեժիսոր Աստղիկ Ղազարյաի “Լիլիթ անունով տիկնիկը”, Մարինա Արզումանովայի “Ռոմեո” և Լուսինե Պապոյանի “Երկու փոփոխականներով հավասարում” ֆիլմերը։
Բացի այդ, մրցութային ծրագրից բացի տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոգետների և կինոքննադատների համաժողով, որին կմասնակցեն կինոգետներ Էլեն Դանիելյանը և Արթուր Վերդիկյանը, ով նաև “Ֆիլմադարան” կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիրն է։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Baigonyr VI միջազգային փառատոնին լավագույն ֆիլմի համար Գրան պրի է ստացել Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի “Ամանորյա խոզուկ” ֆիլմը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան