Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական ղեկավարության և եվրոպական ու ամերիկյան իսթեբլիշմենթի հաղորդակցությունը սերտացել է։ Երևանի ներկայացուցիչները ԱՄՆ-ով և եվրոպական երկրներով շրջագայություն են կազմակերպում առավել վառ արտահայտված հակառուսական դիրքորոշմամբ։ Ի պատասխան Հայաստան են ժամանում արևմտյան ռազմաքաղաքական բլոկի աչքի ընկնող ներկայացուցիչները՝ խոստանալով աջակցություն և օգնություն։ Արդյոք հայկական ղեկավարության «արևմտյան ընտրությունը» ցանկալի օգուտ կբերի, կարդացեք նյութում։
Նոր բարեկամի փնտրտուք
Նոյեմբերի վերջին Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համաժողովը ավարտվեց դիվանագիտական սկանդալով։ 2022 թվականին Կազմակերպության նախագահ հանդիսացող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիրը։ Դրա պատճառը նրա խոսքով ՀԱՊԿ-Ի քաղաքական գնահատականի բացակայությունն էր Ադրբեջանի հեռ սահմանակից Հայաստանի շրջաններում ռազմական բախումների հետ կապված։
Վարչապետը նաև գոհ չէ 2020 թվականի 44-օրյա պատերազմի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքից։ Փաշինյանը և նրա շրջապատը կարծում են, որ Թուրքիայի աջակցությունը ստացող ադրբեջանական բանակին պետք է հակազդեին Կազմակերպության՝ առաջին հերթին Ռուսաստանի ռազմական միասնական ուժերը։ Ընդ որում, մոռանալով, որ Բաքուն և Երևանը հենց Մոսկվայի միջնորդությամբ են ստորագրել կրակի դադարեցման պայմանագիրը, իսկ կրակի դադարեցման ռեժիմի հսկողությունը իրականացնում է մոտ 2000-անոց ռուսական խաղապահական առաքելության խումբը։
Սակայն, Հայաստանի ներկա քաղաքական ղեկավարությունը դիվանագիտությանը նախընտրում է աչքի ընկնող հայտարարությունները, որոնք հաճախ իրականության հետ չեն համընկնում։ Այդ իմաստով հատկանշական է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան։ Այդ այցի ընթացքում նա դատապարտեց «Ադրբեջանի մահաբեր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա» և հերթական անգամ փորձեց կատարել «միջազգային դատավորի» դեր։ Այդ հայտարարությունների համատեքստը պարզ է՝ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը այսուհետև կլինի ոչ թե Ռուսաստանը, այլ Միացյալ Նահանգները։ Սակայն ի պատասխան այն հարցին, թե հակամարտության լուծման համար ԱՄՆ-ն ինչ քայլեր է առաջարկում, տիկին Փելոսին պատասխանեց միայն խաղաղության և ժողովրդավարության մասին ընդհանուր արտահայտություններով։
Փելոսիի սեպտեմբերյան այցը, որը շատ փորձագետներ կապում էին խոշոր ամերիկյան նահանգներում հայկական սփյուռքի ձայների համար դեմոկրատների նախընտրական պայքարի հետ, միակը չէր։ 2022 թվականի հուլիսին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ-ի միջազգային զարգացման (USAID) հայկական գրասենյակի տնօրեն Ջոն Ալլելոն համագործակցության հնգամյա պայմանագիր են ստորագրել։ Համաձայն այդ փաստաթղթի Հայաստանին 120 մլն $ արժողությամբ դրամաշնորհ կտրամադրվի «ժողովրդավարության առաջխաղացման և տնտեսական անվտանգության զարգացման համար»։ Ռուսաստանում USAID-ի գործունեությունը արգելվել է դեռևս 2012 թվականին ներքաղաքական գործընթացներին միջամտելու պատճառով։
Մեկ տարի անց օգոստոսին Հայաստան եկավ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեյմոն Ուիլսոնը, ինչպես նաև ԿՀՎ-ի պետ Ուիլյամ Բերնսը։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ակտիվացրել է բանակցությունները ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ և ԵՄ-ի երկրներ հաճախակի հյուր է գնում։ Փորձագետների կարծիքով Հայաստանի վարչապետը «վեստերնիզացման» և ավանդական ու ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ գործընկերությունից աստիճանաբար հրաժարվելու ուղղություն է վերցրել։
Բարեկամություն միայն խոսքով
Սակայն ամերիկացիները բարձրագոչ խոսքերից բացի ոչինչ չեն անում իրենց հայ բարեկամների համար։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Հյուպատոսական բյուրոյի պաշտոնական տվյալներով 2005-ից մինչև 2016 թվականը Green Card ստանալ ցանկացող հայերի թիվը աճել է համարյա հինգ անգամ՝ 56 հազարից 267 հազար։ Բայց ցանկալի քարտը ստանում են միայն 1-2 հազար երջանիկները։ Ամենամեծ թիվը գրանցվել է 2018 թվականին։ Այդ ժամանակ դիվերսիֆիկացիոն խաղարկության շրջանակներում հատկացվել էր 2844 քարտ։ Բայց խաղարկությանը հաղթելը միայն գործի կեսն է։
2022 թվականի հունվարին Երևանի հարյուրավոր բնակիչներ ամերիկյան դեսպանատան մոտ մասսայական ակցիա կազմակերպեցին։ Պատճառը բավականին ակնհայտ էր՝ 2021 թվականի մայիսին Գրին քարտ շահած մարդիկ այդպես էլ չէին ստացել հարցազրույցի հրավեր, ինչը ցանկալի փաստաթղթի ձևակերպման կարևոր գործընթացներից մեկն է։ Բոլոր դիմումներին ու խնդրանքներին ամերիկացի դիվանագետները պատասխանում էին մասնագիտական բյուրոկրատական արտահայտություններով։ Ընդ որում, մինչև սեպտեմբերի 30-ը Դեսպանատունը պետք է խաղարկության ավելի քան երկու հազար հաղթողների հետ հարցազրույց անկացներ և վիզա տրամադրեր։ Հակառակ դեպքում Ամերիկա մեկնել չի ստացվի։
Մեկ տարի առաջ նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով, երբ դիվանագիտական կազմակերպությունները ուղղակի դադարեցին տալ և ձևակերպել երկրի մուտքի ցանկացած փաստաթուղթ։ Ստացվում է, որ անգամ խաղարկությանը հաղթելուց հետո Հայաստանի քաղաքացիները բախվում են ամերիկյան պետական ծառայությունների կողմից ստեղծված արհեստական բյուրոկրատական արգելքների։
Պետք չէ մոռանալ, որ Գրին քարտ ստանալու համար սահմանված են խիստ չափանիշներ։ Կարող են հավակնել միայն մարդիկ, ովքեր պետական նպաստներ չեն ստանում և բարձր եկամուտ ունեն։ Գաղափարը հասկանալի է՝ Ամերիկային պետք են աշխատանքային միգրանտներ, որոնք կարող են ձեռքերով աշխատել (որպես կանոն նրանց համար գտնվում է ծանր ֆիզիկական աշխատանք) և առողջ են։
Անհյուրասեր երկիր ավետյաց
Բյուրոկրատական դժոխքի բոլոր ոլորաններից հետո «էմիգրանտների երկրում» ազատություն և չտեսնված հնարավորություններ ցանկացողներին հուսախաբություն է սպասվում։ Վերցնենք, օրինակ, Կալիֆորնիան՝ այստեղ ապրում են մոլորակի համարյա բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ստացվում է, որ այդ «ձուլարանում» բոլորը միմյանց պիտի հարգեն և խաղաղ ապրեն։ Սակայն, եթե փաստերն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ դրանք հակառակ պատկերն են ցույց տալիս։
2018 թվականի մարտին Լոս Անջելեսի ոստիկանները գնդակահարել են 22-ամյա Օրբել Նազարյանին, ում հետո նրանք էլ մեղադրեցին ինքնասպանության փորձի մեջ։ 2019 թվականին կեսօրին Burger King-ի կայանատեղիում սպանեցին տաքսիստ Հովհաննես Փափազյանին։ Մեկ տարի անց իր տանը սպանվեց գործարար Արմեն Սահակյանը։ 2020 թվականի երկրորդ կեսին ազգային անհանդուրժողականության հողի վրա գրանցվեց հայերի նկատմամբ հանցագործությունների աճ, մասնավորապես Սան Ֆրանցիսկոյի շրջաններից մեկում վանդալները պղծել էին եկեղեցին և դպրոցը։
Նահանգի հայ համայնքը բացահայտ հայտնում է այդ դեպքերի մասին որպես Հայերի ցեղասպանության շարունակություն, որը Վաշինգտոնը ընդունեց միայն 2021 թվականին (ինչքան ուրախություն կար հայկական իշխանական ԶԼՄ-ներում, երբ Ջո Բայդենը իր խոսքում հիշատակեց Ցեղասպանությունը, այնպիսի տպավորություն էր, որ ԱՄՆ-ն ցեղասպանությունը ճանաչած միակ երկիրն է)։ Սակայն համայնքի ձայնը կորում է ամերիկյան բազմազգ հասարակության համագործակցության մասին հանդորժողական պնդումներում։
Նույն շարքից են նաև ընտրողական դատավարությունը։ 2018 թվականի մայիսին դատարանը հայ հաքեր Պայծառ Բխչաջյանին Պերիս Հիլթոնի էջը ջարդելու համար դատապարտեց համարյա հնգամյա ազատազրկման։ Մեկ տարի անց վիրուսային ծրագրեր մշակող բրիտանացի Մարկուս Հաթչինսոնին ազատ արձակեցին դատարանի դահլիճից։
Ընդհանուր առմամբ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը ավելի շատ հիշեցնում է մկան ու կատվի խաղ, որտեղ Հայաստանը կատուն չէ։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանը ստացավ ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչների երկար սպասված ուշադրությունը, որոնք ցանկանում են Հայաստանը դուրս բերել Կովկասում Ռուսաստանի ստեղծած անվտանգության կառույցից և ընդգրկել իրենց ազդեցության դաշտում։ Մյուս կողմից, հայերը, հավատալով Արևմուտքի բարությանը և անկեղծ հոգատարությանը, բախվում են ազգային անհանդուրժողականության, անհավասարության և համակարգի անտարբերության հետ։
ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական գործիչները ևս մեկ անգամ հաստատում են իրենց գլխավոր կանոնը՝ նոր դեմոկրատիաներին խոստումներից և արտոնյալ նեղ շրջանակի անձանց տրամադրվող գումարներից բացի ուրիշ ոչինչ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան